Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:13 09-12-2023

Դրամատիկ ընտրություն. ինչու ընդդիմությունը չընտրեց իր թեկնածուին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Քաղծառայության խորհրդի նախկին նախագահ, ընդդիմության կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրված Մանվել Բադալյանը երեկ 84 ձայնով ընտրվեց: Ընտրությունից առաջ նա ցանկություն էր հայտնել հանդիպելու ՔՊ-ի հետ, քանի որ միայն ընդդիմության ձայները բավարար չէին, որ ընտրվի այդ պաշտոնում, եւ նա կրկին կտապալվեր, ինչպես տապալվել էր ՀՌՀ հանձնաժողովի թեկնածու առաջադրվելիս։ Նրան առաջադրել էին ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները։

ՔՊ-ի հետ փակ հանդիպումը կայացել է բավականին դրամատիկ մթնոլորտում, սակայն ՔՊ-ն որոշել է այս անգամ ընտրել ընդդիմության թեկնածուին, ով իրեն «լավ» է պահել հանդիպման ժամանակ: ՔՊ-ականները` Արփի Դավոյանի գլխավորությամբ, Բադալյանի «դեմն» են դրել նախկինում արած հակաիշխանական, հականիկոլական հայտարարությունները՝ հարցնելով, թե ինչպես կարող է նման հայացքներ ունեցողն անաչառ դիրքորոշում ունենալ ՄՊՀ-ում։ Դիցուք՝ պատերազմից հետո Բադալյանն ասել էր, թե Փաշինյանը դեռ այլ ստոր ծրագրեր ունի, որոնք պետք է կանխել։ Նա արդարացել է, որ այն ժամանակ բոլորս նյարդային վիճակում էինք, ասել է, որ օգտվել է իր կարծիքն արտահայտելու իրավունքից, եւ խոստացել ընտրվելուց հետո պահպանել քաղաքական չեզոքություն։

Իսկ դահլիճում իր ելույթում մի քանի արտահայտություն է թույլ տվել նախկին որոշ «բարքերի» մասին: Նրա ելույթի ժամանակ Սերժ Սարգսյանի 2 թիմակիցները` Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանը, ցուցադրաբար լքել են դահլիճը, ապա չեն մասնակցել իրենց իսկ կողմից առաջադրված թեկնածուի ընտրությանը:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան