Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 15:10 06-12-2023

Զախարովան ողջունել է Հրաչյա Սարգսյանի հայտարարությունը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է՝ Մոսկվան ողջունում է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Զախարովան ասել է իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

«Մենք կարող ենք միայն ողջունել սա: Ինչպես հասկանում ենք, նման վերաբերմունք ունի նաև ՌԴ ՊՆ-ն»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Հայաստանի պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մտադիր չէ դատի տալ Ռուսաստանին զենքի համար, որի համար Երևանը վճարել է, բայց որը չի մատակարարվել։ Սարգսյանի համոզմամբ՝ խնդիրը հնարավոր է լուծել գործընկերության մակարդակում։