Ներքին 2 տարի առաջ - 00:17 05-12-2023

Ժողովրդի վստահությամբ ԱԺ մտած օրինագծին էսպես վերաբերվելը ՔՊ-ն չի մարսելու․ Մենուա Սողոմոնյան

«ՀայաՔվե»-ի նախաձեռնող անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի հայրենակիցներ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ՔՊ -ական պատգամավորներն այսօր ձայների մեծամասնությամբ բացասական կարծիք տվեցին ՀայաՔվեի օրինագծին։ Գնահատականների ու անելիքների մասին դեռ առիթներ կունենանք խոսելու։ Այժմ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀայաՔվեի ակտիվ անդամներին, մեր արժանապատիվ քաղաքացիներին, քաղհասարակության ներկայացուցիչներին, ովքեր այսօրվա ցրտին մի քանի ժամ շարունակ մնացին դրսում կանգնած՝ ի աջակցություն Հայաստանի առաջին քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության։ Շնորհակալություն լրատվամիջոցների ներկայացուցիչ մեր գործընկերներին, ովքեր լուսաբանեցին այսօրվա կարևոր իրադարձությունը։ Ուզում եմ առանձնահատուկ գնահատանքի խոսքեր ասել մի քանի մարդկանց հասցեին.

* Առաջացած տարիքով մեր հայրենակիցը՝ կարմրավուն փողկապով, ում ինքնազգացողությունը վատացավ, շտապօգնություն եկավ, կազդուրվեց թեթևակի ու շարունակեց մասնակցել ակցիային։

* ԱԺ ընդդիմադիր պատգամավոր գործընկերները։ Առանձնահատուկ ընդգծում եմ Արծվիկ Մինասյանի և Արթուր Խաչատրյանի դերը՝ այսօր հանձնաժողովում կատարած տիտանական աշխատանքի, ազգային - պետական շահերի դիրքերից հանդես գալու գործում։

* Արթուր Դավթյանը, ով հեռավոր Կաճաճկուտ գյուղից եկավ ու մասնակցեց ակցիային։ Գյումրիից, Աբովյանից, Աշտարակից ու հանրապետության այլ բնակավայրերից եկած մեր քաղաքացիները։

* ՀայաՔվեի լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյան՝ այդ տոքսիկ մթնոլորտում ցուցաբերած համբերատարության ու պրոֆեսիոնալ ելույթի համար։ Լիկա Թումանյան՝ անգնահատելի մասնագիտական խորհրդատվական աշխատանքի համար։ Սվետլանա Աճեմյան՝ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Պայքարը շարունակվում է։ Ժողովրդի վստահությամբ ԱԺ մտած օրինագծին էսպես վերաբերվելը ՔՊ-ն չի մարսելու։ Ժողովրդի իշխանության յուրացումը հանցագործություն է։ Սա ամրագրենք»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան