Ներքին 3 տարի առաջ - 21:00 11-09-2023

«Ժառանգություն» կուսակացությունը լիիրավ վստահությամբ արձանագրում է Արցախի պետականության ամրությունը

«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է Արցախի Հանրապետության ընտրված նախագահին։

Ուղերձում ասված է․

«2020թ աշնանը հայկական զույգ պետությունները ցնցած աղետալի պատերազմի արդյունքում, ինչպես նաև ՀՀ իշխող վարչախմբի հանցավոր գործունեությամբ և անգործությամբ պայմանավորված ամբողջապես խարխլվեցին Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգերը, Արցախի Հանրապետության քաղաքացիները թողնվեցին Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության վտանգավոր թիրախում: Լիակատար շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցների անկոտրում կամքն ու պետական ինստիտուտների անխափանության սկզբունքի գիտակցումը հույսի շող են սպասվելիք դժվարությունների հորձանուտում:

«Ժառանգություն» կուսակացությունը լիիրավ վստահությամբ արձանագրում է Արցախի պետականության ամրությունը, պետական ինստիտուտների կայացման և սահմանադրական իրացման բարձր աստիճանը: Ստեղծված ճգնաժամային իրավիճակում Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը ապացուցեց, որ պետականության գիտակցումը և ժողովրդավարությունը Արցախի Հանրապետությունում խոր արմատներ ունեն: Վստահություն ենք հայտնում, որ Արցախի ընտրված նախագահ Սամվել Շահրամանյանն ունակ կլինի իրացնելու ստանձնած իշխանությունը հանուն Արցախի հայկական պետականության հարատևության:

Շնորհավորում ենք Արցախի քաղաքական դաշտի բոլոր ուժերին և համախոհներին կայացած ընտրությունների կազմակերպման գործում իրենց ներդրած ջանքերի համար, իսկ սահմանադրական ճանապարհով Արցախի նախագահ ընտրված Սամվել Շահրամանյանին հետագա հաջողություններ ենք մաղթում մեր ազգային շահերի պաշտպանության և Արցախի ու Հայաստանի միասնականության հաստատման կարևոր գործում:

Հավասարակշռված և համերաշխ քայլերով առաջ գնալու ճանապարհն այլընտրանք չունի: Մենք ուժեղ ենք միասին, հաղթել ենք միասին և առաջ ենք գնալու միասին»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան

Ձեզ գուցե հետաքրքրի