Ներքին 4 տարի առաջ - 23:44 10-12-2021

Արցախի կառավարությունը ընթացիկ տարում տնտեսության մեջ դրական միտումներ է արձանագրում

Արցախի կառավարությունը ընթացիկ տարում տնտեսության մեջ դրական միտումներ է արձանագրում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նշեց, որ եթե տարեսկզբին բյուջեի տարեկան սեփական եկամուտները կանխատեսել էին շուրջ 17 մլրդ դրամի շրջանակում, սակայն հաշվարկները ցույց են տալիս, որ տարեվերջին կունենան շուրջ 31 մլրդ:

«Դա նշանակում է, որ տնտեսությունն արագ վերականգնվել է, տնտեսական ակտիվության ցուցանիշը բավարար մակարդակի է գտնվում: Այնուամենայնիվ, ամբողջ հայության աջակցությամբ մենք խնդիր ունենք տնտեսության վերակառուցման, ըստ առկա կարիքների ու առանձնահատկությունների: Սոցիալական աջակցության ծրագրերն աստիճանաբար պետք է փոխակերպենք զարգացման ծրագրերի»,-ասաց Արտակ Բեգլարյանը:

Դրական միտումներ նկատվում են գյուղատնտեսության, ծառայությունների ոլորտում: Արդյունաբերության ոլորտում կային ենթակառուցվածքային խնդիրներ, որոնք վերականգնվել են: Արտակ Բեգլարյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ոսկու նոր հանք է շահագործվելու: Որոշակի ծրագրեր կան տեքստիլ արդյունաբերության ոլորտում սփյուռքահայ ներդրողների հետ: Ծրագրեր կան նաև էներգետիկայի ոլորտում, երկու խոշոր հէկի կառուցման նախագծման ու նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: Այդ երկու հէկով հնարավոր կլինի վերականգնել Արցախի էլեկտրաէներգիայի ինքնաբավության մակարդակը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում