Մշակույթ 2 տարի առաջ - 00:19 03-12-2023

Փորձում եմ համակիրներ գտնել հանդիսատեսի շրջանում․ Միքայել Ոսկանյանը՝ աղետից հետո առաջին անգամ ելույթ ունենալու մասին

Դեկտեմբերի 1-ին «Բաբելոն թատրոն»-ը և երաժիշտ, թառահար Միքայել Ոսկանյանը հանդես եկան նոր ստեղծարար ծրագրով՝ երաժշտական մենակատարում կամ թառը թատրոնում։

Միքայել Ոսկանյանը ներկայացման ձևաչափով հանդես եկավ երաժշտական հանկարծապատումներով՝ մենակատարելով չհնչած և չլսված ստեղծագործություններ, որոնց ստեղծմանը մասնակից դարձավ նաև հանդիսատեսը։

Oragir.News-ի հետ զրույցում երաժիշտ, թառահար Միքայել Ոսկանյանը խոսել է ներկայացմանը պատրաստվելու, ընթացքի, գաղափարի սկզբնավորման, ինչպես նաև՝ երկրում ստեղծված իրավիճակից հետո առաջին անգամ ելույթ ունենալու և հանդիսատեսի հետ հաղորդակցման մասին․

«Արտիստի համար շատ կարևոր է միշտ լինել հանդիսատեսի առջև, որովհետև կարևոր սնունդն է, որ արտիստը ստանում է իր մասնագիտության ու գործի համար։ Եվ վաղ թե ուշ պետք է գաս դրան։

Ինձ համար կարևոր է բովանդակությունը, թե հանդիսատեսի հետ այդպիսի իրադարձություններից հետո ինչպիսի բովանդակությամբ ես առնչվում, շփվում, և կարծում եմ՝ այս ծրագիրը այդ մասին է։

Փորձում եմ իմ հույզերը արտահայտել դրանով ու համակիրներ գտնել հանդիսատեսի շրջանակում և վերադառնալ սիրելի զբաղմունքին՝ առանց որի՝ չես կարող ուղղակի»,- ասաց Ոսկանյանը։

Ավելին՝ տեսանյութում։



Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է