Ուղիղ եթեր
Թռիչքը՝ մի մեթոդից մյուս մեթոդը չի կարող դրական հետևանքներ ունենալ․ փորձագետը՝ նոր չափորոշիչների մասին
copy image url

Թռիչքը՝ մի մեթոդից մյուս մեթոդը չի կարող դրական հետևանքներ ունենալ․ փորձագետը՝ նոր չափորոշիչների մասին

Ներքին 1 տարի առաջ - 16:30 02-12-2023
Նոր չափորոշիչնեչով հաստատված տարբեր դասարանների դասագրքեր հաճախ են հանրության կողմից ոչ միանշանակ ընդունվում։ Հերթական առիթը 5-րդ դասարանի «Մաթեմատիկա» առարկայինն է։ Ինչպես հայտնի է, այս դասագրքի ամբողջ ընթացքում աշակերտը առնչվում է «Մաթեմյանների» ընտանիքի հետ։ Տարբեր օրինակներ, թեմաների բացատրություններ տեղի են ունենում հենց այս «ընտանիքի» անդամներով։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս մոտեցման նպատակը աշակերտների շրջանում մաթեմատիկայի հանդեպ դրական վերաբերմունք առաջացնելն է և պատճառ ստեղծելը, որ աշակերտներն առարկան ավելի հաճույքով և սիրով անեն։

Օրերս համացանցում քննարկվում էր դասագրքի օրինակներից մեկը, ըստ որի՝ մաթեմատիկան մեկնաբանվում էր ավելի շատ այդ «ընտանիքի անդամներով», քան բուն թվաբանությամբ։

5-րդ դասարանում սովորող աշակերտների ծնողներից մեկն Oragir.News-ի հետ զրուցում իր դժգոհությունը հայտնեց․

«Օրինակ են տալիս, որ աշակերտը հասկանա՝ ինչպես է պետք կատարել միանման անդամների միացում ու օրինակի տակ գրում են՝ adi+budi=adibudi. բա սա եղա՞վ մաթեմատիկա։ Կամ մեկ այլ առաջադրանքում էլ հավասարման ձախ մասն է տալիս, պիտի աջը գրես․ aram+mara: Մեր ժամանակ հավասարման նշանից հետո միակ լուծումը, լավագույն դեպքում, սրտիկն էր․ հիմա ո՞րն է սրա տրամաբանված պատասխանը»։


Ծնողների շրջանում առաջացած մտահոգություններով պայմանավորված՝ Oragir.News-ը զրուցել է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ։ Նրա խոսքով՝ մեթոդը վատը չէ, սակայն չի կարելի այն կիրառել ամբողջ դասընթացի ընթացքում․

«Այս բոլոր գրքերի պատմությունը նման է մի սերիալի, որտեղ նկահարանված է սերիալի մեկ սերիան, բայց հետո դրա շարունակությունը, դերակատարները ամբողջությամբ փոխվում են։ Այն տրամաբանությունը, որ դրված է 5-րդ դասարանի մաթեմատիկայի դասագրքում, ըստ էության՝ չի շարունակվելու 6-րդ դասարանում, և այն շարունակությունը չի հանդիսանալու 4-րդ դասարանի մաթեմատիկայի դասագրքի։ Սա շատ տարընթերցումների տեղիք է տալիս, անհասկանալի իրավիճակ է ստեղծելու երեխաների մոտ, նրանց ծնողների և ուսուցիչների մոտ։ Մարդը սովորում է քայլ առ քայլ, այդ թվում՝ երեխաները, և այդ քայլերը պիտի տրամաբանական կապի մեջ լինեն միմյանց հետ։ Ցավոք սրտի՝ այն քաղաքականությունը, որ ընտրել է լիազոր մարմինը կամ նախարարությունը, այդ տրամաբանությունից դուրս է։ Հանձնարարականով՝ մասնագետները պատրաստել են ինչ-որ մի դասարանի համար դասագրքեր, բայց միմյանց հետ այդ դասարանի դասագրքերը ինչ-որ կապ չունեն։

Հիմա՝ մեթոդի մասին, որ ընտրվել է 5-րդ դասարանում։ Մեթոդը չի կարելի ասել՝ վատն է, բայց դա չի կարելի կիրառել ամբողջ դասընթացի ընթացքում։ Ես՝ որպես ուսուցիչ, եթե դաս տայի դպրոցականներին, այդպիսի մեթոդներ կարող էի կիրառել արտադասարանային կամ լրացուցիչ աշխատանքներ տալու ժամանակ, որպեսզի երեխաների մոտ ինչ-որ բան ավելի լավ տպավորվի։ Բայց վերցնել հերոսներ, որ անհետանալու են այդ դասարանը ավարտելուց անմիջապես հետո, կարծում եմ՝ ընդունելի չէ»։

Հարցին՝ արդյո՞ք բառախաղը կամ առհասարակ տառային ու բառային «փոխարինող» նշանակումները կօգնեն աշակերտներին ավելի հեշտ ընկալել մաթեմատիկան, ինչպես ասել էր նախարար Ժաննա Անդրեասյանը, փորձագետը պատասխանեց․

«Ամբողջը պիտի լինի նույն տրամաբանության մեջ, ինչի մասին քիչ առաջ խոսեցի, և այդ ամբողջը պիտի տանի նրան, որ ունիվերսալ դառնա այդ գիտելիքը, որ դպրոցականները ձեռք են բերում դպրոցում։ Այդ գիտելիքները, փորձը, որ մեր դպրոցականները ձեռք են բերում, պիտի կարողանան կիրառել հաջորդ դասարանում, բուհում, բուհից հետո։ Սրանք, իհարկե, երեխաների մոտ տրամաբանություն են զարգացնում, և դրանից խուսափել պետք չէ, բայց դա դարձնել դասագրքային ճշմարտություն, արդեն սխալ է։ Դա կարող էր լինել հեղինակ-ուսուցչի կողմից մտածված մեթոդ, որ ամփոփվեր մեթոդական ձեռնարկում ուսուցիչների համար։ Ուսուցիչները կարող էին դա կիրառել՝ երեխաների գիտելիքները ավելի ամրապնդելու համար։ Ինչ գրված է դասագրքում, երեխաների մոտ շատ մեծ է տպավորվում։ Այն ամենը, ինչ նրանք տեսնում են դասագրքում գրված՝ սրտիկները, անունները, դասագրքի կազմը, ավելի շատ է ազդում երեխաների վրա։ Արդյո՞ք մեզ պետք է այդքան մեծ ազդեցություն երեխաների վրա հենց այդ ուղղությամբ։ Չեմ կարծում՝ դա ճիշտ մոտեցում է։ Դասագիրքը գրողը կարող է լինել լավ գիտնական, բայց ոչ լավ ուսուցիչ։ Կարող է նաև հակառակը լինել։ Այն մեթոդը, որ նախկինում օգտագործվում էր, երբ խումբ էր գրում դասագիրքը, երբ կային մեթոդիստներ, ուսուցիչներ, գիտնականններ, ամենալավն էր։ Այդ խմբերի ինտերակցիան էլ միմյանց միջև պիտի ապահովի նախարարությունը, որպեսզի չստացվի՝ մի դասարանում մի բան են անցնում, մյուսում՝ ուրիշ բան»։

Մխիթարյանը անդրադարձավ նաև այն հարցին՝ արդյո՞ք այս մոտեցումը կարող է ընդունվել երեխաների կողմից՝ մաթեմատիկայի ճիշտ լեզուն հասկանալու և ընկալելու տեսակետից։

«Սա կարող է իսկապես խանգարել երեխաների մոտ ավելի լավ ընկալելու այն, ինչի համար դա նախատեսված է։ Մաթեմատիկան, ինչպես ասում են, չոր առարկա է․ այն, ինչ կա 5-րդ դասարանի դասագրքում, ընդունված չէ։ Գուցե սա պարզապես փորձ է ինչ-որ մի կերպ այս առարկան «հյութալի» դարձնելու։ Բայց սա չպիտի լինի առանցքում․ այս թռիչքը՝ մի մեթոդից մյուս մեթոդը չի կարող դրական հետևանքներ ունենալ»։

Ամենից շատ դիտված

13:17 Շնորհավոր տոնդ, քաղաքացի Փաշինյան, բարևներ զույգ էֆենդիներիդ․ Ռուբեն Մխիթարյան
23:25 Մադամ Էրատոն Եռաբլուրում կանցերտ ա տվել, զոհվածների ծնողներին սպառնացել՝ «դեռ կտենան իրանց հալը»․ Արամ Գևորգյան
12:53 40 տարեկան պայմանագրային զինծառայողը 14-ամյա տղային առևանգել է, ծեծել, սպառնացել
09:04 Ինչո՞ւ Մանսուրյանը փշրեց հանրային հույսերն անտարբերությամբ 
18:13 Մահացած պտղի դին հանձնվում է հարազատներին այն բացառիկ դեպքերում, երբ ծննդկանի և հարազատների կողմից ներկայացվում է գրավոր պահանջ. ԲԿ-ի պարզաբանումը
21:47 Կյանքից հեռացել է «Բարի գիշեր, փոքրիկներ» հեռուստահաղորդման դերասանուհի Սվետլանա Խարլապը
07:27 Իշխանությունն անհանգիստ է. Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ. Ժողովուրդ
18:30 Մոմավառություն` Սոնա Մնացականյանի հիշատակին. ՈւՂԻՂ
08:20 Ուժայինները սյունեցիներին հրահանգավորել են․ Հրապարակ
09:48 Գործազրկությունն աճել է, ՔՊ-ն կգնա Սյունիք, Քոչարյանը պաշտպան է փնտրում, ՄԻԵԴ-ից ապտակ է ապասվում․ Մամուլ