Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:38 07-02-2025

Միջազգային իրավական ատյաններից հայցերի հետքաշումը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Բաքվում մեր հայրենակիցների դեմ ընթացող «դատավարությունների» շինծու լինելն ակնհայտ է դառնում անգամ ադրբեջանական կողմի գործողությունների ուսումնասիրությունից։ Այդ առումով ուշագրավ է, որ նախորդ «դատավարության» ժամանակ նրանք տեղադրել էին նյութ, թե մեկը իբր վկայություն է տվել Խոջալուի և Ռուբեն Վարդանյանի կապի մասին, այս անհեթեթ նյութը որոշ ժամանակ անց ժխտեց հենց ադրբեջանական մամուլը։

Հիմա էլ պարզ է դառնում, որ Վարդանյանին համար անգամ իրեն առաջադրված մեղադրանքը չեն թարգմանում ու ներկայացնում, կամ այնպիսի թարգմանիչ են տրամադրել, որը տեղ-տեղ ադրբեջանական օրենսդրության փոխարեն վկայակոչում է բելառուսականը: Փաստացի, ոչ թարգմանիչով են կարողանում ապահովել, ոչ նորմալ տեղեկատվություն են հաղորդում, որևէ միջազգային լրագրող չի կարող հետևել, թե ինչ է կատարվում դատական դահլիճում։

Հենց այս փակ ու անհեթեթ գործընթացն էլ փաստում է, որ Բաքվի ձեռքում ոչինչ չկա, ուղղակի նպատակ կա այս ամենն ուղղել Հայաստանի դեմ, դա նաև արձանագրված էր այսպես կոչված դատախազի «մեղադրական եզրակացության» մեջ։ Օրինակ նույն Վարդանյանը մեղադրվում է, թե իբր «անդամագրվել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն, որը գործել է ծանր հանցագործություններ կատարելու համար՝ Հայաստանի և նրա զինված ուժերի աջակցությամբ Ադրբեջանի դեմ ագրեսիվ պատերազմ մղելու մեջ»։

Հենց այս համատեքստում էլ միջազգային իրավական ատյաններից հայցերի հետքաշումը, ինչի վերաբերյալ պատրաստակամությունն է հայտնել Փաշինյանը, կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ, թե՛ մեր հայրենակիցների, թե՛ մեր պետության համար»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից