Ներքին Տեսանյութ Ֆիլմ 1 տարի առաջ - 22:30 22-06-2025

Մի փեշ կոռուպցիան ու հաջողակ բիզնեսմենները՝ Հայաստանում

Հասարակական գործիչ Արթուր Չախոյանը իր նկարահանումներում բազմիցս ցույց է տվել, թե ինչ են նշանակում անորակ աշխատանքը, շուկայականից չափազանց թանկ գնով հաշված նյութերը և բյուջետային միջոցների մսխումը:

Ինչի՞ մասին են Արթուրի տեսանյութերը. սովորաբար դրանցում ապացույցներով ֆիքսվում է, որ հաճախ քաղաքի բարեկարգման պրոցեսում ծախսված շինանյութերի քանակի մասով հավելագրումներ են արվել, այսինքն հողի վրա կա մի բան, իսկ փաստաթղթերում նշված է դրանից կրկնակի ավելին կամ փաստաթղթերում նշված է ինչ-որ բան, որ գետնի վրա ընդհանրապես չկա:

Ինչու ենք կենտրոնացել համայնքային և պետական մակարդակում կապիտալ այս աշխատանքների վրա: Առաջին հայացքից, այս ամենը կարող է թվալ աննշան մի բան, մի տեղ սալահատակի հավելագրում, մյուս տեղում բետոնի և այլն: Կասեք, մի մեծ բան չէ, սակայն մայրաքաղաքում եթե տարվա կտրվածքով իմի բերվեն բոլոր կատարված աշխատանքները և մոտավոր հաշվարկվեն կասկածելի ծախսերը, հնարավոր է ստացվեն միլիոնավոր դոլարներ: Մեկը դա կանվանի վատնում, մեկը փոշիացում, սակայն կա ավելի ընդգրկուն անվանում՝ կոռուպցիա:

Հայաստանում ամեն տարի հարյուրավոր միլիոն դոլարների կապիտալ ծախսեր են արվում, ասֆալտ, դպրոց, եզրաքար, ջրագիծ և այլն: Կապալառու կազմակերպությունները, որոնք միշտ պետական պատվերների թոփերում են, մեկ էլ պարզվում է, որ այս կամ այն կերպ կապ ունեն բարձրաստիճան որևէ պաշտոնյայի հետ: Տեղին կարող են լինել կասկածները, որ բյուջետային փողերը պատահաբար չեն հայտնվում հենց նրանց գրպաններում։

Մյուս կողմից, դաշտում շարունակում են գործել և իրանց շատ լավ զգալ նաև, այսպես ասած, նախկինների կապալառու ընկերությունները: Մարդիկ, ում ամեն առիթով հայհոյում են իշխանությունները տարբեր ամբիոններից:

Լավ, կա համակարգային կոռուպցիա, որի ապացույցները պարբերաբար ֆիքսվում են տարբեր ոլորտներում, պետք է չէ երևա դրանց արդյունքը, այսինքն այդ գումարները պետք է ինչ-որ տեղում ֆիքսվեն:

Մամուլում պարբերաբար հայտնվում են հրապարակումներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է այս կամ այն չինովնիկը ձեռք բերել նոր թանկարժեք գույք: Օրինակ տարիներ առաջ նախարար Արարատ Միրզոյանն էր սկսել թանկարժեք առանձնատան շինարարություն, մարդ, որը մինչ այդ բողոքում էր, որ ապառիկով հազիվ է հեռուստացույց գնել: Նախարար Գնել Սանոսյանի թոշակառու մայրն էր ձեռք բերել մի քանի հարյուր հազար դոլարանոց առանձնատուն:

Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվում է, իհարկե, նախկին և ներկա չինովնիկների ունեցվածքի ուսումնասիրությունով, բայց նրանց շարքերում կարծես իմքայլականներ չկան:

Գուցե սա՞ է պատճառը, որ կոռուպցիայի հակազդման և ընկալման միջազգային սանդղակներում Հայաստանն աստիճանական անկում է գրանցում։

Բարձր ամբիոններից հնարավոր է այս ամենին պատասխանեն, որ դատարաններում և քննչական մարմինների վարույթներում բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված կոռուպցիոն դրվագներով: Ճիշտ է, բայց մինչև հիմա նման գործերով չի ենթարկվել պատասխանատվության իմքայլական ոչ մի շնաձուկ: Բացի սա, մյուս գործերի գերակշիռ հատվածն էլ կամ փլուզվում է դատարանում կամ տարիներով քնում իրավապահների պահարաններում:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին