Ներքին 2 տարի առաջ - 18:16 01-12-2023

Բուժումս շարունակելու հնարավորություն չունեմ․ արցախցի 33-ամյա կինն օգնության կարիք ունի

Արցախից բռնի տեղահանված Տաթևիկ Գրիգորյանը 33 տարեկան է, 2 անչափահաս տղաների մայր, ով ունի լուրջ առողջական խնդիրներ։ Ասում է, որ այդ խնդիրները նոր չեն, սակայն ավելի են սրվել՝ բռնի տեղահանմամբ պայմանավորված։

«Հազիվ փորձում էի հաղթահարել այն վախն ու սթրեսը, որ մեզ պատեց սեպտեմբերի 19-ին, երբ ստիպված եղա անցնել 25-ին մեզ պատուհասած դաժան փորձության միջով»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Տաթևիկը, ով բենզալցակայանի պայթյունի հետևանքով կորցրել է հորը, եղբոր որդին էլ հրաշքով է փրկվել։

«Հորս՝ Արարատ Պետրոսյանի մասունքները գտանք վերջերս՝ ԴՆԹ անալիզի հիման վրա, իսկ եղբորս 16-ամյա որդուն՝ Աշոտին, Աստված խնայեց, ով բուժումների մեջ է այսօր»,- ասում է մեր զրուցակիցը, ով այսօր լուրջ առողջական խնդիրների է բախվում։

«Նյարդային վիճակովս պայմանավորված, ձեռք եմ բերել ստամոքսի խոց։ Դիմել եմ մի շարք կլինիկաների, ասել են, որ պետպատվեր չկա։ Այսօրվա դրությամբ, 450․000-ի մուծումներ եմ արել, սակայն բուժումս շարունակելու հնարավորություն այլևս չունեմ։ Ավելին, արդեն չենք կարողանալու վճարել վարձակալած բնակարանի 300000 վարձավճարը, ինչի պատճառով, երևի թե առաջիկայում հայտնվելու ենք փողոցում»,- ասում է Տաթևիկը։ Նա խնդրում է բարի մարդկանց՝ օգնել իր ընտանիքին՝ դուրս գալ այս դժվար իրավիճակից։

Ընտանիքին օգնելու ցանկացողները կարող են զանգահարել 097218721 հեռախոսահամարով։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան