Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 09:30 01-12-2023

«Զանգ» շարժման մասին չենք լսել, բայց վարչապետի հրաժարականի պահանջին միանում ենք. հարցում

Երևանի Կենտրոնի փողոցներում «Զանգ» շարժման անդամները մի քանի օր իրականացրել են իրազեկման ակցիաներ։

Շարժման մասնակիցները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով են իրականացնում միջոցառումը․ փորձ է եղել նաև վրան տեղադրել Մաշտոցի պուրակում:

Oragir.News-ը հարցում է իրականացրել Երևանի փողոցներում, քաղաքացիներից հետաքրքրվել՝ լսե՞լ են «Զանգ» շարժման մասին։

Հարցված քաղաքացիներից ոչ ոք չէր լսել նախաձեռնության մասին, սակայն մի քանիսը, իմանալով շարժման մասնակիցների պահանջի մասին, պատասխանում էին, որ պատրաստ են միանալ։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ վարչապետին սիրում է և չի միանում այդ պահանջին։

Oragir.News-ը հարցման ժամանակ հանդիպեց Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին, ով, խոսելով Զանգ շարժման մասին, բացասական կարծիք արտահայտեց.

«Շարժման մասին չեմ լսել։ Որքան շարժումները, նման նախաձեռնություններն ավելանում են, այնքան Նիկոլ Փաշինյանն ավելի ամուր է նստում վարչապետի աթոռին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին