Ներքին 2 տարի առաջ - 17:25 29-11-2023

Գաղթի ճանապարհին մահացած տատիկի մի ձեռքում՝ թաշկինակի մեջ, մի բուռ հող էր ու խաչ․ արցախցի

«Դժոխքի ճանապարհին ինչ ասես, որ չի եղել, բայց մի դեպք անջնջելի կմնա իմ հիշողության մեջ»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Թաղավարդից բռնագաղթված 76-ամյա մանկավարժ Յուրի Բեգլարյանը։

«Տարահանվում էինք շարասյուններով։ Հատկապես վերջին օրերին ամենուր սարսափ էր, քանի որ ստուգում էին մեքենաների թափքերը, շարժիչների հատվածը, նստատեղերը, նույնիսկ պայուսակներն ու դրամապանակները՝ տարբեր պատճառաբանություններով։ Մեզ հետ մի տարեց տատիկ կար, ով ճանապարհի մեծ մասը «քնած» էր։ Երբ ռուս սպան մեզ ստուգում էր, փորձեցինք տատիկին արթնացնել, նա «մեծահոգաբար» ասաց, որ պետք չէ․ «Պուստ բաբուշկա սպիտ»։ Պարզվեց, որ տատիկը մահացել էր։ Միայն անձնագրից իմացանք, որ նա Հադրութի «Հողեր» գյուղից էր։

Տատիկի մի ձեռքում անձնագիրն էր, մյուսում՝ թաշկինակի մեջ մի բուռ հող՝ մեջը մի խաչ․․․ մարմինս փշաքաղվել էր, ես ինձ լավ չէի զգում, բայց այդ պահին լռությունը կարևորներից կարևորագույնն էր»,- ասում է մեր զրուցակիցը։

Յուրի Բեգլարյանը վայրիվերումներով լի կյանք է ունեցել։ Երբեմնի հարգված ու հայտնի մտավորականը հայրենիքի համար իր ամենաթանկերին է նվիրել․ ավագ որդին և դստեր ամուսինը արցախյան առաջին պատերազմի զոհերից են, երկրորդ որդին՝ 44-օրյա պատերազմի հաշմանդամ։ Ասում է՝ կինս չդիմացավ այս ցավերին՝ մի կյանք էր ավանդեց՝ թողնելով մի ողջ ընտանիքի լուծ իմ ծեր ուսերին։

«Ամբողջ երկրային կյանքս անցել է փորձությունների միջով, մասնակիցն եմ եղել Արցախյան շարժմանն ու բոլոր պատերազմների ու հաղթանակների, բայց՝ ոչ պարտությանը, քանի որ ես 76 տարեկանում էլ շարունակում եմ երազել, հուսալ, որ կգա հաղթանակի տարիները և մենք կհայրենադարձվենք մեր հայրենի օջախներ»,- ասում է Յուրի Բեգլարյանը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց