Մամուլ 2 տարի առաջ - 07:53 29-11-2023

Նիկոլ Փաշինյանն ընդունելությունների համար գումարներ չի խնայում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ վարչապետի աշխատակազմի գնումներն ուսումնասիրելով՝ հանգեցինք այն եզրակացության, որ աշխատակազմը բավականին գումար է ծախսում ներկայացուցչական ծառայությունների համար։ Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների կայքի՝ վարչապետի աշխատակազմը մեկ ամսվա ընթացքում՝ հոկտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 27-ը, կնքել է 1 մլն 331 հազար դրամ արժողությամբ ներկայացուցչական ծառայության համար նախատեսված պայմանագիր։

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 212 հազար 950 դրամ է արժեցել ներկայացուցչական ծառայության համար նախատեսված պայմանագիրը։ Օգոստոս-սեպտեմբեր ժամանակահատվածում նման ծառայությունների համար պայմանագրեր չեն կնքվել։ Հուլիս-Օգոստոս ամիսների նույն պայմանագրերի արժեքը կազմել է 44 հազար 290 դրամ։

Հունիս-հուլիս ամիսներին ներկայացուցչական ծառայության պայմանագրի արժեքը կազմել է 1 մլն 323 հազար դրամ։

Մայիս-հունիս ամիսներին ներկայացուցչական ծառայությունների համար ծախսվել է 1 մլն 916 հազար դրամ։ Ապրիլ-մայիս ամիսներին ներկայացուցչական ծառայությունների համար ծախսվել է 1 մլն 519 հազար դրամ։ Մարտ-ապրիլ ամիսներին ներկայացուցչական ծառայությունների համար ծախսվել է 784 հազար դրամ։ Փետրվար-մարտ ամիսներին ներկայացուցչական ծառայությունների համար ծախսվել է 1 մլն 177 հազար դրամ։ Հունվար-փետրվար ամիսներին ներկայացուցչական ծառայությունների համար ծախսվել է 1 մլն 458 հազար դրամ։

Ընդհանուր առմամբ, վերը նշված ամիսների ընթացքում պայմանագրերի արժեքը կազմել է 8 մլն 221 հազար դրամ։ Ստացվում է, որ վարչապետն ընդունելությունների համար գումարներ չի խնայում, իսկ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը քննադատում էր պետության կոպեկները շռայլ ու անիմաստ ծախսելու համար:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու