Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:10 26-02-2025

Պաշտոնական միջոցառումների համար փողը խնայում են, հաճույքների համար՝ ոչ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Իշխանականները բյուջեից հսկայական միջոցներ են վատնում իրենց վոյաժների, պարգեւավճարների, իրենց հաճույքների համար, փոխարենը՝ պաշտոնական միջոցառումների վրա փող են խնայում, զլանում են նորմալ կազմակերպել։ Երեկ Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին այնքան վատ թարգմանիչ էր հրավիրվել, որ տպավորություն էր, թե ՔՊ-ականները նրան ընտրել էին իրենց ճաշակով, որ իրենց համար հաճելի լեքսիկոնով թարգմանի եվրոպացի հյուրերի ելույթներն ու ասելիքը։ Օրինակ, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի ելույթն այսպես թարգմանեց․ «ԵՄ-ն ՀՀ կողքին է եղել ամենասկզբից, երբ հայերը Լեռնային Ղարաբաղից սկսեցին փախչել»։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում արցախցի լրագրողին ասել էր՝ «մնայիք, կռվեիք, չփախչեիք Հայաստան»։

Եվ այդ տողը Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցում վայրկյաններ անց դարձավ լուրի վերնագիր։ Իրականում Մարագոսին վերագրվել էր «փախչել» բառը, նա իր խոսքում այն չէր գործածել։ Սա միակ կիքսը չէր, ողջ միջոցառման ընթացքում դրանք բազմաթիվ էին։ Օրինակ, ԵՄ դիտորդական առաքելության մասին թարգմանության ժամանակ նշեց՝ 4 հազար պարեկ է բերվել Հայաստան, խոսքը, մինչդեռ, դիտարկումների քանակի մասին էր եւ այլն։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան այցի ընթացքում եւս ասուլիսը տապալվեց վատ թարգմանչի պատճառով, եւ աշխատակազմի գլխավոր քարտուղար Վահրամ Նարիբեկյանին նկատողություն հայտարարվեց։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ