Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:10 28-11-2023

Պարզվեց՝ մեղադրող կողմին դուր չի եկել «վերացնել» բառը․ Հրանտ Բագրատյան

Ելույթը նրա համար էր, որ կոչ անենք՝ Նիկոլ Փաշինյանը ճանաչի Ղարաբաղը, դա 202թ ապրիլ ամսին էր։ 2022-ի հոկտեմբերին նա ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. դրանից հետո Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը՝ ասելով, որ եթե Արցախն իմն ա, ուրեմն ինչի՞ պիտի էստեղ միջանցք լինի, ինչի պիտի էստեղ խաղաղապահներ լինեն: Ի դեպ, դա, կամա թե ակամա, ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի համագործակցված խաղն էր՝ ընդդեմ ռուսներին այնտեղից հանելու, Արցախը կապից զրկելու: Այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին, որ ապրիլ ամսին կայացած բողոքի ակցիայի ժամանակ իր կողմից հնչեցրած մի շարք հայտարարությունների վերաբերյալ էր։

«Ապրիլին մենք ասում ենք՝ ճանաչի Ղարաբաղը, մայիսին նա ճանաչեց Ղարաբաղը՝ արդեն Ադրբեջանի կազմում։ Ես իմ ելույթի սկզբից ասել էի՝ եթե գետինը չորանա, պատերազմ է լինելու, Ղարաբաղը դատարկելու են. եղա՞վ էդ բանը, եղավ…»:

Հրանտ Բագրատյանը նշեց, որ այսօրվա նիստում պարզվել է, որ մեղադրող կողմին դուր չի եկել «վերացնել» բառը:

«Չի ասված, չէ՞, վերացնել, ջարդել. վերացնել բառը Թումանյանն օգտագործում էր վսեմացնելու իմաստով, այն բազմիմաստ բառ է: Ինչքան այսօր հասկացա՝ վերացնել բառը դուրները չի եկել»,- նշեց նա՝ նկատելով, որ լինգվիստիկ փորձաքննությունն արդեն ներկայացրել են դատարանին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում