Ներքին 2 տարի առաջ - 18:52 27-11-2023

Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. հետիոտնը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի. shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, մահվան ելքով վրաերթ և փախուստ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածի բաժին ահազանգ է ստացվել «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ բժիշկների շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նորաշեն գյուղ, որտեղ հայտնաբերել են անհայտ քաղաքացու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ դեռևս անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորաշեն-Արթիկ ավտոճանապարհին՝ գազալցակայանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդուն և նրան թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել է փախուստի։


Մինչ քննիչը դեպքի վայրի տեղազննություն էր կատարում, ոստիկաններն ու պարեկները օպերատիվ աշխատանքի արդյունքում պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Սարգիս Բադալյանն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին