Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 20:51 11-12-2025

Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում․ 50-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamsyan.com-ը:

Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում, Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Խաչատուր Մ․-ն իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: