Արտաքին 2 տարի առաջ - 16:48 27-11-2023

Ստոլտենբերգը վստահ է, որ Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Այս մասին հաղորդում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը։

Ստոլտենբերգը շեշտել է՝ դաշնակիցները համաձայն են, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Նրա խոսքով՝ առաջիկայում կայանալիք ՆԱՏՕ-Ուկրաինա հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության կգան ուկրաինացիներին ուղղված առաջարկների շուրջ, քանի որ իրենք շարունակում են աջակցել Կիևին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում:

«Այնուամենայնիվ, բոլոր դաշնակիցները համաձայն են, որ լիիրավ անդամակցությունն անհնարին է մնում պատերազմի պայմաններում, նույնիսկ այն դեպքում, երբ ջանքերը շարունակվում են մերձեցնել Ուկրաինան և ՆԱՏՕ-ն»,- ասել է նա:

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ այս ամիս Գերմանիան և Նիդեռլանդները խոստացել են 10 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային, իսկ Ռումինիան ուսումնական կենտրոն է բացել՝ ուկրաինացի օդաչուների ուսուցման համար, որպեսզի նրանք կարողանան F16 կործանիչները կիրառել։ Նա նաև նշել է, որ դաշնակիցները, այդ թվում՝ ԱՄՆ-ը և Ֆինլանդիան, լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր և զինամթերք են ուղարկում՝ Ուկրաինայի քաղաքները պաշտպանելու համար։

Սթոլթենբերգը նաև ասել է, որ Շվեդիայի առաջիկա անդամակցությունը ՆԱՏՕ-ին «մեզ բոլորիս ավելի ապահով կդարձնի» և կոչ է արել Թուրքիային և Հունգարիային ավարտել վավերացման գործընթացը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան ինքը պետք է որոշի, թե իր համար այս պատերազմի ավարտի որ մեթոդներն են ընդունելի։ «Մեր պարտականությունն է աջակցել Ուկրաինային և նրան հնարավորություն տալ հնարավորինս շատ հող ազատագրել, որպեսզի նա շահեկան վիճակում լինի, երբ կամ եթե սկսվեն բանակցությունները։ Պատերազմներն իրենց բնույթով անկանխատեսելի են։ Մենք ոչ մի նախանշան չենք տեսել, որ նախագահ Պուտինը խաղաղություն է ծրագրում, իրականում նա նոր պատերազմ է ծրագրում։ Մենք հաստատ գիտենք, որ որքան շատ ռազմական աջակցություն ցուցաբերենք Ուկրաինային, այնքան ուժեղ կլինի նրա դիրքերը մարտի դաշտում և ուժեղ կլինի նրա դիրքերը պոտենցիալ բանակցային սեղանի շուրջ»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ