Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:25 24-11-2023

Համայնքների խոշորացմամբ քաղաքացիների իշխանությունն ենք մեծացնում. Փաշինյան

Փոքր համայնքները դեռ չեն զգում համայնքների խոշորացման օգուտները։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացու՝ համայնքային խոշորացման մասին հարցին։

«Համայնքների խոշորացմամբ նաև քաղաքացիների իշխանությունն ենք մեծացնում։ Ինչքան փոքր է համայնքը, այնքան քաղաքացիական վերահսկողությունը համայնքների ղեկավարների գործունեության վրա փոքր է, ինչքան փոքր է, ընտանեկան, բարեկամական կապերն այնքան ուժեղ են։ Եթե մենք այսօր ընտրություններ ենք ունենում, որոնցում վերջնական բաշխվածությունը, ուժերի հարաբերակցությունը որոշվում է 50, 200, 150 ձայների արդյունքում, սա նշանակում է՝ թեկուզ 200 ընտրող ունեցող համայնքները կարող են ավելի ուժեղ զգալ իրենց և իրենց ձայնը բարձրացնել։ Ինչքան մեծ է համայնքը, նրա հնարավորություններն ու տեղի ունեցող աշխատանքներն ավելի տեսանելի են։ Ես կարծում եմ՝ մենք պետք է շարունակենք խոշորացումը»,– ասաց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է