Արտաքին 2 տարի առաջ - 21:30 22-11-2023

Ադրբեջանում հետաքննող լրագրողներ են ձերբակալվել․ ԱՄՆ-ն կոչ է արել ազատ արձակել նրանց

Ադրբեջանի իշխանությունները խուզարկություն են իրականացրել AbzasMedia հետաքննական խմբագրությունում՝ ձերբակալել են այդ խմբագրության երկու ղեկավարներին: Ինչպես փոխանցում է BBC-ն, լրատվամիջոցը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից պաշտոն ստանձնաց անձանց, ովքեր զբաղվում են կոռուպցիայով։

«Ոչ մի ձերբակալություն կամ ճնշման այլ մեթոդներ չեն կարող խանգարել մեզ իրականացնել մեր աշխատանքը՝ ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու համար։ Քաղաքացիներն իրավունք ունեն իմանալ, թե ում կողմից և ինչպես են ծախսվում իրենց հարկերը»,- հայտարարել է AbzasMedia պարբերականը՝ այն բանից հետո, երբ պարբերականի տնօրեն Ուլվի Հասանլին ոստիկանության ուղեկցությամբ եկել է խմբագրություն:

Խմբագրության տնօրեն Հասանլիին ծեծի ենթարկելուց հետո խմբագրության գրասենյակում խուզարկություն են իրականացրել և ոստիկանությունը հայտնել է, որ հայտնաբերել է 40 հազար եվրո: Խուզարկություններ են կատարվել նաև AbzasMedia պարբերականի խմբագիր Սևինչ Վագիֆգըզայի տանը։

Նրան դեռ գիշերը ձերբակալել են օդանավակայանում, երբ նա վերադառնում էր Ադրբեջան։ Իշխանությունները Հասանլիին և Վագիֆղըզին մեղադրել են փողերի մաքսանենգության մեջ և նրանց սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։

Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում են ազատ արձակել լրագրողներին:

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ խորապես մտահոգված են լրագրող Ուլվի Հասանլիի ձերբակալության և ֆիզիկական բռնության մասին լուրերով։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ