Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 13:06 22-11-2023

Կարմիր խաչը վստահեցնում է՝ պարբերաբար այցելում են Բաքվում պահվող հայերին

Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոիչը վստահեցրել է, որ կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերին:

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Դրագանա Կոիչն ասել է Նախիջևանում կայացած սեմինարի ժամանակ՝ լրագրողների հետ ունեցած զրույցում։

«ԿԽՄԿ-ն ստուգում է, թե արդյոք այդ մարդկանց համար պայմաններ են ստեծվել իրենց ընտանիքների հետ շփման համար։ Երբ մենք՝ որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտե, այցելում ենք այդ անձանց, այս գործունեության արդյունքում բոլոր տեղեկությունները, հարցերը փոխանցվում և քննարկվում են միայն երկկողմանի գաղտնի ձևով՝ համապատասխան կառույցների հետ։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այս հարցերը պարբերաբար քննարկում է երկու կողմերի հետ՝ և՛ ադրբեջանական, և՛ հայկական»,- ասել է նա։

Դրագանա Կոիչը հավելել է, որ վերջին այցելություններն իրականացվել են հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
09:04 Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած
23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին