Մշակույթ 2 տարի առաջ - 20:53 21-11-2023

Ինչպես էր Թումանյանը բանտից գաղտնի ուղարկել իր ձեռագրերը

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը զբաղվել է նաև հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ։ Օրինակ, 1905-1906 թվականներին նա հաշտարարի դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռվի ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է։ Բանաստեղծի ձերբակալության մասին մի շատ հետաքրքիր հուշ ունի նրա դուստրը` Նվարդ Թումանյանը։



«1908 թ. դեկտեմբերի 23-ին, ձմռան մի ցուրտ գիշեր, ժանդարմները քաղաքամասի ոստիկանության պետի հետ, եկել են մեր բնակարանը։ Այդ ժամանակ մենք ապրում էինք Բեհբության փողոցում, տատիս մոտ։ Խուզարկությունը տևել է մի քանի ժամ։ Երբ քնից արթնացանք, տեսանք հայրիկի ձեռագրերը թափված գետնին, գրասեղանի արկղերը, գրադարանի պահարանի դռները բաց և գրքերը հատակին թափված։ Մանրամասն խուզարկելուց հետո ձեռագրերը մեծ կապոցներով կապեցին և խառը լցրին պարկերի մեջ։ Հայրիկին ու մեծ եղբորս` Մուշեղին, տարան…

Հայրիկին Մետեխի բանտը (N15 կամերա) տանելուց հետո շաբաթը մեկ գնում էինք տեսակցության։



Բանտապետի օգնականը, մի շատ բարի ռուս մարդ, մեզ ազատ տեսակցություն էր տալիս, առանց ցանցի։ Գիտեին, որ տասը երեխա ունի և ամեն անգամ, երբ երեխաներով մայրիկի հետ բանտն էինք գնում, թույլ էին տալիս ազատ խոսելու։ Ամենափոքրը Թամարն էր, մայրիկը նրան գրկած էր տանում։ Մի օր տեսակցության ժամանակ, հայրիկը Թամարին գրկելիս բարակ ծխախոտի թուղթ դրեց երեխայի գիրկը։



Եկանք տուն, տեսանք ծխախոտի թղթի վրա գրված «Մի կաթիլ մեղրը» և «Վայրէջքը»։ Վերջինը գրել էր իր ծննդյան 40-ամյակին` 1909 թվականի փետրվարին»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է