Ներքին 2 տարի առաջ - 12:56 19-11-2023

Հայաստանում ոստիկանները լուսանկարել և ծաղրել են ձերբակալված բրիտանացիներին. BBC

Բրիտանական հեղինակավոր BBC լրատվական գործակալությունն անդրադարձել է Հայաստան-Ուելս ֆուտբոլային խաղին։

Ըստ BBC-ի՝ խաղը դիտելու համար Երևան էր ժամանել ավելի քան 1200 երկրպագու Ուելսից։

Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է, որ 32 ուելսցի երկրպագու է ձերբակալվել։ Երկրպագուներից մեկը՝ Լեֆի Գրուֆուդը, BBC-ին պատմել է, որ ձերբակալությունն իսկական ցնցում է եղել իրենց համար։



Ըստ BBC-ի տեղեկությունների՝ ոստիկանական բաժանմունքում ավելի քան 25 ուելսցի երկրպագուների լուսանկարել են և ծաղրել, ապա սպառնացել վեցամսյա ազատազրկմամբ։



Լեֆի Գրուֆուդի խոսքով, իրենք երեքով վերադառնում էին հյուրանոց, սակայն ոստիկանական մեքենաները մոտենալով իրենց՝ նստեցրել են իրենց մեքենաները, և տանելով ոստիկանական բաժանմունք՝ պահել են այնտեղ։

Ոստիկանները կատարվածի վերաբերյալ ոչ մի բացատրություն չեն տվել ֆուտբոլասերներին։



Համաձայն BBC-ի տեղեկությունների՝ երկրպագուները ձերբակալվել են ուրբաթ օրը և ազատ են արձակվել շաբաթ օրը ժամը 15:00-ին՝ Հայաստան-Ուելս խաղի մեկնարկից առաջ։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան