Ներքին 4 տարի առաջ - 19:18 18-09-2022

ՀՀ նախագահը լուսանկարվել է թագուհու դագաղի մոտ` զայրացնելով բրիտանացիներին

«Դեյլի մեյլ» պարբերականն անդրադարձել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ թագուհու թաղման արարողության ժամանակ դրսևորած պահվածքին։ Ըստ պարբերականի` ՀՀ նախագահը լուսանկարվել է թագուհու դագաղի մոտ։ Դրանով ՀՀ նախագահը քննադատության է արժանացել ու սկանդալի կենտրոնում հայտնվել, որովհետև Վեսթմինսթերյան պալատում խոսել է իր օգնականի հետ (օգնականը ՀՀ դեսպանն է Մեծ Բրիտանիայում, որն էլ հենց արել է լուսանկարը), շփվել նրանց հետ՝ հենց թագուհու հրաժեշտի արարողության ժամանակ, դագաղի մոտ։ Այնինչ, ըստ արարողակարգի` արգելվում է հուղարկավորության ժամանակ լուսանկարվելը։ Պարբերականը ներկայացրել է Խաչատուրյանին որպես Վլադմիր Պուտինի գործընկերոջ։

Բրիտանական մամուլը խոսում է այն մասին, որ Խաչատուրյանը զայրացրել է ամբողջ Բրիտանիային իր պահվածքով։ Խաչատուրյանի նկարվելը բրիտանացիները դիտարկում են որպես անհարգալից վերաբերմունք թագուհու և իրենց երկրի նկատմամբ։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան