Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:37 18-11-2023

«Վեոլիա Ջուր»-ը մեզ կղանքի մեջ կորցրել ու էշի ականջում քնել է

Նոր Նորքի Արտեմ Միկոյան 1 շենքի հարակից տարածքում շուրջ 2 ամիս է՝ դիտահորերից կոյուղաջրերը դուրս են գալիս, իսկ «Վեոլիա Ջուր»-ը բնակիչների զանգերին այլևս չի պատասխանում։

«Հարևաններով ուր ասեք, որ չենք զանգել, ոչ մեկը մատը մատին չի տալիս։ Մեռանք էս հոտը շնչելով։ Գետնի տակից էլ ցելոֆան է դուրս գալիս, էլ թղթեր, էլ շշեր, տարիներով չմաքրելու հետևանքն էլ սա պետք է լիներ, լյուկերը խցանված են»,- այս մասին Oragir.News-ին ասաց տարածքի բնակիչներից մեկը։

Նա պատմեց, որ կոյուղաջուրը օր օրի ավելի առատորեն է հոսում՝ հասնելով մինչև կենտրոնական ճանապարհ, լցվում խաղահրապարակ ու այգի, սակայն պատկան մարմինները հարցին լուծում չեն տալիս։ Ավելին՝ «Վեոլիա Ջրին» հաճախ զանգող և նշված հարցի շուրջ վրդովմունքը հայտնող բնակիչների հեռախոսահամարները ավելացվել են «սև ցուցակում»։

«Մեր երկրում ոչ մի կառույց նորմալ չի աշխատում, ոնց նայում ենք, ամբողջ քաղաքն այս վիճակում է, «Վեոլիա Ջուր»-ը մեզ կղանքի մեջ կորցրել ու էշի ականջում քնել է։ Իշխանության ներկայացուցիչներից մեկի բակում այս վիճակը լիներ՝ իրենց մեջտեղից ճղելով հարցին լուցում կտային, բայց հասարակ ժողովրդի մասին մտածող չկա»։

Բնակիչը Oragir.News-ին է տրամադրել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է դիտահորից կոյուղաջուրը առատորեն դուրս գալիս և լցվում բակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է