Ներքին 2 տարի առաջ - 10:43 18-11-2023

Ես 10 տարեկան եմ, արդեն 2-րդ անգամ չենք նշում ծնունդս․ արցախցի աղջնակի պատմությունը

«Ես 10 տարեկան եմ։ Իմ ծննդյան օրը հոկտեմբերի 1-ն է․․․ Արդեն երկրորդ անգամ մենք չենք նշում իմ ծնունդը»- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Զարուհին։

Փոքրիկ Զարուհու ընտանիքը մինչև 44-օրյա պատերազմը բնակվում էր Ջրականում։ Ասում է՝ ինչպես երեք տարի առաջ, այս տարի էլ անհամբերությամբ է սպասել իր ծննդյան օրվան, բայց․ «Բայց այն ժամանակ սիրտ չունեինք ծնունդ նշելու, որովհետև հայրիկս տանը չէր, իսկ այս անգամ էլ․․․»։



Զարուհին պատմում է, որ երբ պատերազմը սկսել է, եղբոր հետ տանը մենակ են եղել։ Մայրը զանգել է և ասել, որ իջնեն նկուղ։

«Մենք մեր հարևանուհու և նրա երեխաների հետ իջանք նկուղ, հետո կապը կտրվեց և այլև չկարողացանք մայրիկիս հետ խոսել։ Հետո բոլորս գտանք իրար․․․ Պատերազմը վերջացավ, իսկ հետո․ հետո հայրս վառելիք գտավ, 6 հոգով նստեցինք մեքենան ու 2 օր ճանապարհ եկանք՝ նախ Մասիս, հետո՝ Թալին, հետո՝ Աշտարակ․․․ Մենք առանձնապես մեզ հետ տեղափոխելու վեշ էլ չունենք, որովհետև մեր Ստեփանակերտի վարձով բնակարանից կարողացել ենք միայն վերցնել եղբորս շքանշանները: Երբեք չեմ մոռանալու Ստեփանակերտի Կնունյանցների 28/20 հասցեի այն տունը, որտեղ վարձակալությամբ ապրեցինք վերջին 3 տարին»,- ասում է մեր տարիքով փոքրիկ, բայց միանգամից մեծացած զրուցակիցը, ով երանությամբ է հիշում շրջափակման օրերը։



Ասում է՝ օրերով հաց չէին ունենում ուտելու, բայց մայրիկն իրենց խոստանում էր, որ մի օր ծիծաղով են հիշելու այդ օրերը։

«Հիշում եմ, որ 3 օր շարունակ հերթ էինք կանգնել, բայց այդպես էլ հերթը մեզ չի չհասավ։ Երբ առանց հաց էինք ճաշում, մաման մեզ խոստացավ․ «Բլոկադան մի օր կավարտվի, և մենք ծիծաղով կհիշենք այդ օրերը․․․ Երանի բլոկադան չավարտվեր»,- ասում է արցախցի աղջնակը։



Զարուհու ընտանիքն այսօր բնակվում է Աշտարակում վարձակալած 2-սենյականոց տան մեջ, որտեղ չկան նույնիսկ տարրական պայմաններ։ Տանը բացակայում է գազամատակարարումը: Ինքն ու եղբայրը վերջապես հաճախում են դպրոց, սակայն հայրը լուրջ առողջական խնդիրների պատճառով գտնվում է հիվանդանոցում, ում խնամում է մայրը:

Ընտանիքն օգնության կարիք ունի։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ

Ձեզ գուցե հետաքրքրի