Ներքին 2 տարի առաջ - 21:40 17-11-2023

ԱԳ փոխնախարարը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը մտքեր են փոխանակել հակամարտություններից բխող մարտահրավերների վերաբերյալ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ողջունելով ԵԱՀԿ ԽՎ նախագահին, Վահե Գևորգյանը գոհունակությամբ արձանագրել է, որ պատմության մեջ առաջին անգամն է, որ Հայաստանը պատիվ ունի հյուրընկալելու ԵԱՀԿ ԽՎ նստաշրջաններից մեկը:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունների և դրանցից բխող մարտահրավերների վերաբերյալ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը, խաղաղության և տարածաշրջանային փոխկապակցվածության առնչությամբ, հայկական կողմի մոտեցումները:

Նշվում է, որ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը և այն ներդրումը, որը վերջինս կարող է ունենալ անվտանգային տարածաշրջանային մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ