Ներքին 2 տարի առաջ - 19:21 17-11-2023

Փրկարարական ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Նոյեմբերի 17-ին Եվրոպական Միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունեց Աջակցություն մոնիթորինգին, իրագործմանը և հաղորդակցությանը համատեղ ծրագրի թիմի ղեկավար Խարալամպուս Պանորիոսի ղեկավարած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

Հանդիպմանը մասնակցում էին ԵՄ պատվիրակության համագործակցության մասով պատասխանատուները, ՀՀ փոխվարչապետի գրասենյակի, ծրագրի աջակցող թիմի ներկայացուցիչները և ՓԾ ղեկավար կազմը։

Ողջունելով հյուրերին՝ Փրկարար ծառայության տնօրենը կարևորեց Հայաստանի Հանրապետության և Եվրամիության համագործակցությունը՝ նշելով, որ Փրկարար ծառայությունն իր լիազորությունների շրջանակներում շարունակում է իրականացնել աշխատանքները ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ։

Ներկայացնելով Համաձայնագրի ճանապարհային քարտեզով սահմանված գործողությունների կատարման ընթացքը՝ Փրկարար ծառայության տնօրենն ընդգծեց ծրագրի իրականացման ոլորտային ուղղությունները և նախանշեց առաջնահերթությունները։
Իր խոսքում նա անդրադարձ կատարեց Աղետների ռիսկի նվազեցման և բնակչության պաշտպանության մասին։ ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությանը, օրենսդրական դաշտի բարելավմանը, ինչպես նաև աղետների ժամանակ ընդունող երկրի աջակցության մեխանիզմի գործարկման հնարավորություններին՝ որպես գերակա ուղղություն։

ԵՄ պատվիրակության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ ԵՄ կողմը պատրաստակամ է ընդլայնելու համագործակցությունը՝ տեխնիկական աջակցության ցուցաբերման և ռազմավարական ծրագրերի իրականացման հարցում։

Քննարկման ընթացքում կողմերը նաև անդրադարձան միջոցառումների ընթացքում ի հայտ եկած խոչընդոտներին, առկա կարիքներին, փորձի փոխանակման և ոլորտի բարելավման հնարավորություններին։

Հանդիպման ավարտին Փրկարար ծառայության տնօրենն իր երախտագիտությունը հայտնեց հյուրերին և արդյունավետ համագործակցություն մաղթեց հետագա նախաձեռնությունների իրականացման համար։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան