Մամուլ 2 տարի առաջ - 08:03 17-11-2023

ՔՊ-ում փակ հանդիպում է տեղի ունեցել. ՀՌՀ անդամ կընտրեն. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ փակ քննարկում է ունեցել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամության թեկնածուների հետ։ Մեզ ասացին, որ թեկնածուները եղել են չորսը, սակայն հանդիպումից հետո ՔՊ-ում հավանություն են տվել լրագրող, թատերագետ, media.am կայքի հեղինակ Նունե Հախվերդյանին, ում վերջին հրապարակումը վերաբերում է ռուսական Առաջին ալիքով «Տուտտի թագաժառանգի տիկնիկները» հաղորդմանը, որտեղ Նիկոլ Փաշինյանին էին վերլուծել։

Հախվերդյանի հոդվածի վերնագիրն է՝ «Ռուսական տեղեկատվական հարձակումն օգտակար է»: Մյուս թեկնածուները, ակնհայտորեն, շոգեքարշի դեր են խաղացել, որպեսզի չստացվի, թե մրցակցություն չկա` եղել են անծանոթ դեմքեր։

Նշենք նաեւ, որ ՀՌՀ-ն այս պահին ունի 4 անդամ, չնայած օրենքը հանձնաժողովին մինչեւ 7 անդամ ունենալու հնարավորություն է ընձեռել։ Ամենայն հավանականությամբ, նոր անդամին կընտրեն հաջորդ քառօրյայի ընթացքում: Ի դեպ, գալիք շաբաթ խորհրդարանում արտահերթ նիստեր են սպասվում, նախնական տեղեկություններով՝ արտահերթներից մեկը կարող է լինել նոյեմբերի 21-ին: Պետք է նաեւ բյուջեի նախագիծը քվեարկեն։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում