Արտաքին 2 տարի առաջ - 19:46 15-11-2023

ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումն անընդունելի է․ Թոմ Քին

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Թոմ Քինը հայտարարել է, որ բացարձակապես անընդունելի է համարում Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը: Այս մասին Թոմ Քինն ասել է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընթացող «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով քննարկման բացման ժամանակ։

«Սեպտեմբերի 19-ին էթնիկ հայերի դեմ Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունների պատճառով 100 հազարից ավելի հայ ապաստան գտավ Հայաստանում: Այդ մարդիկ ունեն միջազգային մարդասիրական աջակցության խիստ կարիք: Չնայած Ադրբեջանը պնդում է, թե կապահովի էթնիկ հայերի իրավունքները, վստահություն այդ հարցում չկա երկու կողմում էլ: Մենք Կոնգրեսում ուշիուշով կհետևենք Ադրբեջանին, որպեսզի երաշխավորենք, որ Ադրբեջանն ամբողջությամբ հարգում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները:

Մենք պետք է ապահովենք, որպեսզի տևական խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար երաշխավորի ավելի լավ կյանք: Պետք է հասկանալ, թե գործող վարչակազմն ինչպես է աշխատում միջազգային հանրության հետ՝ Հայաստանին և Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար: Այս պահին Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի հայ որպես փախստական բնակվում է Հայաստանում: Մենք չենք կարող թույլ տալ, որ տարածաշրջանը ցնցվի ևս մեկ պատերազմից՝ հաշվի առնելով աշխարհում ընթացող հակամարտությունները: Պետք է նաև պարզենք, թե ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Փաուերի հայտարարած ավելի քան 11 միլիոն դոլարի աջակցությունն ինչպես է օգտագործվում:

Ես խորապես հիասթափված եմ, որ Բաքուն դիվանագիտական ճանապարհով հակամարտությունը կարգավորելու փոխարեն ընտրեց տարածաշրջանն ուժով գրավելու ճանապարհը: Դա միայն խորացրել է երկու կողմերի միջև անվստահությունը: Կցանկանայի լսել, թե այսօրվա զեկուցողներն ինչպես են նախագահ Ալիևին հասցնում այն ուղերձը, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ ուժի կիրառումը, ներառյալ՝ Սյունիքի մարզը, բացարձակապես անընդունելի կլինի: Ես ցանկանում եմ տեսնել խաղաղ տարածաշրջան, որը զերծ է Ռուսաստանի և Իրանի ազդեցությունից»,- ասել է կոնգրեսականը:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
23:42 Լեհաստանում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՌԴ քաղաքացի

Ձեզ գուցե հետաքրքրի