Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:23 15-11-2023

ՀՀ-ն չի պատրաստվում ՀԱՊԿ-ից դուրս գալ. Փաշինյան

ՀՀ–ն չի պատրաստվում ՀԱՊԿ-ից դուրս գալ։ ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի այն հարցին, որ ՀՀ զինվորական և քաղաքական մի շարք պաշտոնյաներ վերջին շրջանում հրաժարվում են մասնակցել ՀԱՊԿ կամ ռուսական կողմի նախաձեռնած միջոցառումներին, ի՞նչ է դա նշանակում։

«Այս քայլով արդյոք ՀԱՊԿ-ից դուրս գալու քա՞յլ եք նախապատրաստում։ Եթե այո, ապա ի՞նչ անվտանգային համակարգով ենք այն փոխարինելու։ Եթե չեք պատրաստվում դուրս գալ, ապա ճի՞շտ ենք հասկանում, որ նեղացկոտ երեխայի այս քաղաքականությամբ եք որոշել ՀԱՊԿ անդամներին և մասնավորապես ՌԴ-ին, այսպես ասած, խելքի բերել»,- հետաքրքրվեց Խամոյանը։

Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Եթե նույնիսկ ձեր հնչեցրած բառապաշարին չկարողանամ արձագանքել, ինքնին որևէ լռություն չի նշանակում, որ Ձեր արած որևէ ձևակերպման հետ համաձայն եմ։ Ես խորհուրդ կտայի Ձեզ նման բառապաշար չօգտագործել։ ՀՀ-ն չի պատրաստվում ՀԱՊԿ-ից դուրս գալ, ու մեր մտքում էլ դա չկա»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան