Ներքին 4 տարի առաջ - 23:36 20-09-2022

Անհրաժեշտ է ՀԱՊԿ-ից դուրս գալ և նորմալ զենք առնել․ Արամ Սարգսյան

«ՀՀ սահմաններում կուտակումները դեռևս շարունակվում են, հակառակորդի զորքերը դեռևս հետ չեն քաշվել, և ՀՀ զինված ուժերը գտնվում են առաջին աստիճանի պատրաստվածության վիճակում»,- Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի համագործակցության խորհրդակցական ժողովից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Կլինի նոր սահմանային բախում, թե ոչ․ ես համարում եմ, որ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցից հետո այդ ռիսկը կտրուկ նվազել է, դրա հավանականությունը շատ քիչ է։ Պատերազմն, իհարկե, չի ավարտվել, բայց չպետք է հավատալ ասեկոսեներին։ Քանի դեռ ԱՄՆ չի հայտարարել, որ իր քաղաքացիները լքեն Հայաստանը ռազմական իրավիճակի պատճառոով, պատերազմի մասին բամբասանքներին չպետք է հավատալ»,- նշեց Սարգսյանը։

«Այս երկրում թիմ կա, որ արդեն երկու տարի է` գիշեր-ցերեկ երկրի տարբեր հատվածներ ու անկլավները հանձնելուց է խոսում, պատերազմը չսկսած՝ ասում էր՝ հողերը ծախել են, Ղարաբաղը ծախել են, նրանց չի հետաքրքրում, թե ինչ կմտածի սահմանին կանգնած զինվորը։ Այս դավաճանական թիմը իշխանություն վերցնելու խնդիր ունի»,- հավելեց «Հանրապետություն» կուսակցության նախագահը։

Արամ Սարգսյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ՀԱՊԿ-ից դուրս գալ և նորմալ զենք առնել։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան