Ներքին 2 տարի առաջ - 13:55 15-11-2023

Պրոցեսները պետք է արագացվեն, Արցախի շուրջ ռազմավարություն պետք է մշակվի․ Օհանյան

Հայաստանի սխալն այն է, որ ինքն իր հարաբերությունները վատթարացրել է ՀԱՊԿ-ի հետ եւ կարեւոր որոշումներ ընդունելու համար երկարատեւ աշխատանք չի տարել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանի սխալը ո՞րն է, եթե ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտավորությունները:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությանը, նա ասաց. «Այդ հարցի պատասխանը պետք է տան այսօրվա իշխանությունները, իսկ իրենք ասել են, որ արտաքին քաղաքականության փոփոխություններ չկան, և Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրություն դեռեւս չունի»:

Ինչ վերաբերում է Արցախի խնդրին, Սեյրան Օհանյանը մի քանի արձանագրում արեց. «Նախ, Արցախյան հակամարտությունն ավարտված չէ, այդ էջը փակված չէ: Դեռ ավելին, Ադրբեջանի ագրեսիվ եւ հանցագործ քաղաքականության արդյունքում տեղի են ունեցել էթնիկ զտումներ, ցեղասպանություն, Արցախը հայաթափվել է եւ Ադրբեջանի ղեկավարությունը միջազգային հարթակներում պետք է ենթարկվի միջազգային պատժամիջոցների: Երկրորդ, Արցախի հակամարտության չավարտված լինելու պայմաններում պետք է խիստ միջոցներ ձեռնարկել Արցախի սուբյեկտայնության պահպանման համար: Այս ուղղությամբ հիմնական քայլեր ձեռնարկողները Հայաստանի եւ Արցախի իշխանություններն են: Եթե հակամարտությունն ավարտված չէ եւ Արցախը որպես սուբյեկտ, թեկուզ ոչ իր տարածքում, գոյություն ունի, դա նշանակում է միջազգային կամ այլ ընդունելի հարթակներում բանակցությունների շարունակականությունն այլընտրանք չունի: Այս ուղղությամբ կա որոշակի դանդաղեցման պրոցես, որոշակի հապաղում: Իսկ ՀՀ իշխանությունները, տեսնում ենք, որ այս հարցից, գոնե Արցախի պետական ինստիտուտների պահպանման ուղղությամբ հրաժարվել են: Իրենց համար Արցախի էջը փակված է, միայն զբաղվում են հումանիտար եւ սոցիալական խնդիրներով»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նա նկատեց, որ Արցախի կառավարման ոլորտում որոշակի ճգնաժամ տեսել են 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո եւ մինչեւ հիմա. «Ինչ վերաբերում է Հայաստանի ընդդիմությանը, մենք հանդիպումներ ունեցել ենք տարբեր ուժերի հետ եւ մեր առաջարկություններն արել ենք: Դրանց շուրջ աշխատանք տարվում է: Պրոցեսները պետք է արագացվեն եւ Արցախի շուրջ ռազմավարություն պետք է մշակվի: Հապաղելը կարող է կործանարար լինել Արցախի համար, մեզ համար»,- ընդգծեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից