Ներքին 2 տարի առաջ - 23:19 13-11-2023

ԱԺ-ում բարեգործության ոլորտի բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ աշխատանքային քննարկում է կազմակերպվել

Քննարկման հիմք է դարձել բարեգործության ոլորտում բարեփոխումների քաղաքականության մասին ՀԿ-ների կողմից հանձնաժողով ներկայացրած փաստաթուղթը, որտեղ մատնանշված են ոլորտի խնդիրներն ու ներկայացվել են մի շարք առաջարկություններ. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը՝ իր նախաձեռնությամբ նոյեմբերի 13-ին տեղի ունեցած՝ բարեգործության ոլորտի բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ:

Քննարկմանը մասնակցել են ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Գայանե Եղիազարյանը, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի, բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչներ, Հայկական կարմիր խաչ ընկերության աշխատակիցներ:

Քննարկման մասնակիցների հավաստմամբ բարեգործությունն այն ոլորտն է, որն անհրաժեշտ է բոլորին: Կարեւորվել է Հայաստանում բարեգործության մշակույթի ձեւավորման եւ զարգացման, պետություն-բարեգործական կազմակերպություն, պետություն-անհատ բարեգործ փոխգործակցության, բարեգործության իրականացման թափանցիկության անհրաժեշտությունը:

Առաջարկվել է պետություն-ՀԿ համագործակցության շնորհիվ բարեփոխել ՀՀ-ում «Բարեգործության մասին» օրենքը եւ համապատասխանեցնել այն ժամանակակից պահանջներին: Մասնավորապես առաջարկվում է ձեւավորել համատեղ գործընկերության հարթակ բարեգործության համալիր բարեփոխումներ իրականացնելու համար: Առաջարկվել է նաեւ պարզեցնել «Ծրագրերը՝ որպես բարեգործական» ճանաչելու նպատակով ներկայացված դիմումների ուսումնասիրման ընթացակարգը, ներդնել բարեգործական կազմակերպության որակավորման համակարգ, վերանայել օրենքով սահմանված ծախսեր/նվիրատվություններ հարաբերակցության 20/80 տոկոսի շեմը, որը գործնականում ստեղծում է անհարմարություններ եւ չի համապատասխանում բարեգործությամբ զբաղվող ՀԿ-երի ֆունկցիոնալ գործունեության ներկա պահանջներին:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը կարեւոր է համարել հասարակական կազմակերպությունների հետաքրքրվածությունն ու նպատակադրված լինելը ոլորտում առկա խնդիրների լուծման առնչությամբ:

Պատգամավոր Զարուհի Բաթոյանի հավաստմամբ ոլորտում առկա են խնդիրներ, եւ Կառավարությունն ամեն ինչ անում է դրանց լուծում տալու ուղղությամբ:

Նշվել է, որ առաջիկայում Ֆինանսների նախարարությունը հստակ կսահմանազատի եւ կտարանջատի «բարեգործական դրամաշնորհներ», «ծառայությունների մատուցում» հասկացությունները:

ՀԿ-ները նաեւ կարեւոր են համարել բարեգործությանը հարկային արտոնությունների տրամադրումը, ինչպես նաեւ օրենսդրորեն թույլատրել կազմակերպություններին իրականացնել բարեգործություն: Շեշտադրվել է նաեւ ճգնաժամային իրավիճակներում բարեգործության արագ արձագանքման գործիքակազմի ներդրման կարեւորությունը:

Նշվել է նաեւ բարեգործության անվան տակ զեղծարարությունների անթույլատրելիությունը, ընդգծվել է դրանց դեմ պայքարի խստացումն ու բարեգործության նկատմամբ վստահության բարձրացումը:

Նշվել է, որ բարեգործության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ քննարկումները շարունակական են:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից