Ներքին 2 տարի առաջ - 13:04 13-11-2023

Այս փուլում, ես լռում եմ, ժամանակը գա՝ կխոսեմ. ՇՊՀ-ի տնտեսագիտական ամբիոնի վարիչ

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ շուրջ 2 տասնյակ ուսանողներից տարբեր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ ՇՊՀ-ի տնտեսագիտական ամբիոնի վարիչի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։

Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանից։

«Ես այս փուլում նախընտրում եմ լռել, երբ ժամանակը գա կխոսեմ։ Սպասենք հետագա զարգացումներին»,- ասաց Արթուր Մկրտչյանը։



Նշենք, որ Արթուր Մկրտչյանն ընդդիմադիր հայացքներ ունի, մշտապես կոշտ է արտահայտվում գործող իշխանության մասին։ Նրա անունը կապում են նախկին իշխանության ներկայացուցիչների հետ, մասնավորապես՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի։ Արթուր Մկրտչյանի անձի շուրջ բարձրացված աղմուկը նրան ճանաչողները որակում են, որպես քաղաքական հետապնդում։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Մ.-ն, 2022 թվականի օգոստոսի 23-ից հանդիսանալով «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 2022-2023 թվականներին մի շարք ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից որպես կաշառք ստացել է ընդհանուր ավելի քան 900 հազար ՀՀ դրամ: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ