Ներքին 6 ամիս առաջ - 18:42 20-03-2026

ՇՊՀ ամբիոնի վարիչին փորձել են կալանավորել, սակայն նա անհետացել է

Oragir.News-ի տեղեկություններով՝ Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) տնտեսագիտական ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանին փորձել են կալանավորել, սակայն վերջինս անհետացել է իրավապահների տեսադաշտից։

Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականի հունիսի 9-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ ՇՊՀ տնտեսագիտական ամբիոնի վարիչ Ա. Մ.-ն 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում ուսանողներից կաշառքներ է ստացել։

Մասնավորապես՝ քննությունները դրական գնահատելու, ինչպես նաև մագիստրոսական թեզերը կազմելու և դրանց դիմաց դրական գնահատականներ նշանակելու համար նա պահանջել և ստացել է 60.000-ից մինչև 340.000 դրամ գումարներ։ Ըստ նույն աղբյուրի՝ Արթուր Մկրտչյանը 19 ուսանողից կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել էր։

Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Մկրտչյանը ընդունել էր մեղքը և տվել խոստովանական ցուցմունք։ Սակայն, չնայած առաջադրված մեղադրանքին, նա հետագայում ազատ էր արձակվել գրավի դիմաց և շարունակել զբաղեցնել ՇՊՀ տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան