Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:13 11-11-2023

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է Ամանորին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեւանի քաղաքապետարանն արդեն իսկ Ամանորին է պատրաստվում: Քաղաքապետարանը Երեւանի ամանորյա ձեւավորման համար ծառայություն է գնել՝ այս տարի եւս մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումը կատարվել է «Սինեմարտ» ՍՊԸ-ից, եւ այս ընկերությանը նոյեմբերի 7-ին փոխանցվել է 202 մլն 406 հազար դրամ՝ մոտ 505 հազար դոլար։ Պայմանագրից տեղեկանում ենք, որ սրանք միայն տոնական լուսավորության հետ կապված ծախսերն են՝ արդեն իսկ առկա լուսավորության սարքերի դուրսբերում, լվացում, չորացում, տեղադրում եւ այլն։ Ամանորին դեռ մեկուկես ամսից ավելի ժամանակ կա, վստահաբար՝ քաղաքապետարանը լրացուցիչ ծախսեր եւս կկատարի:

Հիշեցնենք, որ այս նույն «Սինեմարտ» ընկերությանն էին պատվիրել նաեւ անցած տարվա Ամանորի կազմակերպումը` հսկայական գումարներ էին վճարել, նորից մեկ անձից գնումներ արել: Իսկ այս ընկերությունը «դռելով» ծակծկել էր Հանրապետության հրապարակի պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքերը, ինչի արդյունքում մեծ աղմուկ բարձրացավ:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան