Արտաքին 2 տարի առաջ - 15:33 10-11-2023

Մոսկվայից հայտնում են՝ Պուտինին վստահում է ռուսաստանցիների 77%-ը

Ռուսաստանի բնակչության շուրջ 77%-ը հայտնել է, որ վստահում է նախագահ Վլադիմիր Պուտինիին, 13%-ը՝ չի վստահում, ևս 10%-ը դժվարացել է պատասխանել։ Ինչպես փոխանցում է ռուսական պետական РИА Новости լրատվական գործակալությունը, այս տվյալները ստացվել են «Հասարակական կարծիք» հիմնադրամի կողմից անցկացված սոցհարցման արդյունքում։

Հաղորդվում է, որ հարցվածների մեծամասնությունը՝ 80%-ը, կարծում է, որ Պուտինը բավականին լավ է աշխատում իր պաշտոնում, 10%-ը` բավականին վատ։

Հարցումներն անցկացվել են նոյեմբերի 3-5-ը՝ բնակարանային հարցազրույցների տարբերակով։ Հարցմանը մասնակցել է 1500 մարդ, իսկ վիճակագրական սխալի հավանականությունը չի գերազանցում 3.6%-ը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում նախագական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի մարտին։ Կրեմլից ավելի վաղ չէին բացառել, որ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է դրանց։ Վերջինս Ռուսաստանը ղեկավարում է 2000 թվականից, 2008-2012 թվականներին զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, իսկ 2012 թվականին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում կրկին վերադարձել նախագահի պաշտոնին։ Առաջադրվելու և հաղթելու պարագայում Պուտինը ևս 6 տարով՝ մինչև 2030 թվականը կղեկավարի Ռուսաստանի Դաշնությունը։

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
22:00 Անազատ բուհերով և քաղաքական հալածանքներով արևմուտք չեն գնում. Լիլիթ Գալստյան
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան