Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:53 09-11-2023

3 տարի առաջ հայրենիքը համարվեց դժգույն և դավաճանաբար հանձնվեց․ արցախցի

«Այսօր կապիտուլյացիայի 3-րդ տարին է լրանում, 3 տարի առաջ հայրենիքը դավաճանաբար հանձնվեց, այն համարվեց դժգույն և դժբախտ»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց Արցախից բռնի տեղահանված Նարե Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ իրավունք չունենք մոռանալ տղաների սխրանքները, ովքեր, լինելով ընդամենը 18 տարեկան, կռիվ են տվել հայրենիքի համար։

«Մենք ոչ մի իրավունք չունենք մոռանալ մեր տղաների սխրանքները, ովքեր 18 տարեկանում պատերազմի աստվածներ էին։ Նույնիսկ այս ամենածանր օրերին պետք է գալ, նայել նրանց աչքերին, հասկանանք, որ մենք գործ ունենք կիսատ թողած։ Ինչքան էլ դավաճանները շատ լինեն, ինչքան էլ պայքարը դժվար լինի, ոչ մի բարոյական իրավունք չունենք այս պայքարը կիսատ թողել»,- ասաց նա։

Հարցին՝ նորմա՞լ է համարում, որ իշխանության ներկայացուցիչներն այսօր չեն այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն, արցախցի աղջիկը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր չգալը նորմալ է, եթե հաշվի առնենք, թե ինչ է արել նա վերջին 3 տարիներին: Դա նրա սկսած և շարունակվող դավաճանական գծի մեջ է․․․ Նույնիսկ ավելի ուրախ եմ, որ չի եկել։ Ինչ վերաբերում է նրա արածների տրամաբանությանը, ապա ամեն ինչին պետք է նայել այն կտրվածքով, որ այս մարդը հայկական ազգային շահը չի սպասարկում, այս մարդու համար զոհերը զուտ թիվ են, որը կարող են պլյուս-մինուս 50 լինել: Մեր գլխավոր խրամատը Հանրապետության հրապարակով է անցնում։ Ես Շուշիի և Արցախի համար պայքարը և ընդհանրապես հայկական պետականության համար պայքարը պատկերացնում եմ Հանրապետության հրապարակի խրամատն ազատագրելով»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը

Ձեզ գուցե հետաքրքրի