Հայաստանի սահմանն ամրացնում են հնդիկները․ Եկեք հետ տանք

Ներքին Տեսանյութ Եկեք հետ տանք 1 տարի առաջ - 20:49 08-11-2023
Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի «Հարցազրույց» հաղորդմանը, ԱԺ պաշտպանության, անտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը խոսել է նաև ՊՆ կողմից կատարվող աշխատանքների մասին։ Դրանք համարելով տպավորիչ ու հեռանկարային՝ Քոչարյանը նշել է, որ սահմանային ամրապնդման աշխատանքներին ՀՀ քաղաքացիներից բացի այլ աշխատուժ էլ է մասնակցում, բայց չի հստակեցրել, թե խոսքն ինչ աշխատուժի մասին է։

Նշենք, սակայն, որ Անդրանիկ Քոչարյանն ամիսներ առաջ իր հարցազրույցներից մեկում, երբ խոսում էր Արցախում ստեղծված իրավիճակի ու Երևանի փողոցներում իրականացվող բողոքի ակցիաների մասին, կրկին անդրադարձել էր սահմանին իրականացվող շինաշխատանքներին։

«Արցախում ծանր իրավիճակ է առաջացել, իսկ Երևանի փողոցներում բոլորը փորձում են լուծել իշխանության խնդիր։ Տեսնում եք՝ ինչքան երիտասարդություն կա, ենթադրում եմ, մեծ մասը ծնունդով Արցախից... Շատ ազնիվ կլիներ, որպեսզի գոնե Երևանի փողոցներում կանգնած այս երիտասարդությունը մասնակից լինի մեր Հայաստանի անվտանգային խնդիրների լուծմանը։ Օրինակ, սկսած, որ պահեստազորի ձևավորման պրոցեսներ է տանում Զինված ուժերը, 25-օրյա հավաքներ է անում, լայնածավալ ռազմական ինժեներական աշխատանքներ են գնում, որտեղ օտարներն են աշխատում մեր փոխարեն։ Ես հիմա այդ օտարներին համարում եմ մեզ ավելի հայրենակից... նույն մեր հնդիկ եղբայրները», - ասել էր նա։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC