Ներքին 2 տարի առաջ - 18:48 08-11-2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է անվանի դաշնակահար Հենրի Զիգֆրիդսոնին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է անվանի դաշնակահար Հենրի Զիգֆրիդսոնին (Ֆինլանդիա, Գերմանիա) և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը նախարարի տեղակալին է ներկայացրել հյուրին՝ նշելով, որ Հենրի Զիգֆրիդսոնը եվրոպական կատարողական արվեստի ոլորտում ամենապահանջված մենակատարներից և կամերային երաժիշտներից է: Նրա տեղեկացմամբ՝ անվանի դաշնակահարը նոյեմբերի 6-9-ը Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում «Վարպետության դաս. Մեկնարկ» կրթամշակութային ծրագրի շրջանակում վարպետության դասեր է անցկացնում «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի սաների և այլ պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների համար:

Վարպետության դասի շրջանակում անվանի պրոֆեսորն աշխատում է 7-20 տարեկան տաղանդավոր և շնորհալի դաշնակահար երեխաների, պատանիների և երիտասարդների հետ: Ծրագիրն իրականացնում է «Հարմոնիում» ՀԿ-ն (գեղարվեստական ղեկավար՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան):

Դանիել Դանիելյանը ողջունել է հյուրին՝ կարևորելով համագործակցությունն անվանի դաշնակահարի հետ: Նախարարի տեղակալը շեշտադրել է պրոֆեսորի կողմից անցկացվող վարպետության դասերի անցկացման կարևորությունը՝ ուղղված հայ երեխաների երաժշտական կարողությունների զարգացմանն ու կատարելագործմանը: Դանիել Դանիելյանը Հենրի Զիգֆրիդսոնից հետաքրքրվել է ծրագրի անցկացման ընթացքի և տպավորությունների մասին:

Դանիել Դանիելյանը մեծ գնահատանքով է խոսել հայ երեխաների երաժշտական կարողությունների, տարբեր միջազգային հարթակներում ունեցած նրանց ձեռքբերումների և հաղթանակների մասին: Նա տեղեկացրել է, որ շրջելով հանրապետության երաժշտական հաստատություններում՝ արձանագրել է, որ երաժշտական դպրոցների սաները մեծ հետաքրքրություն, ակտիվություն և բարձր առաջադիմություն են դրսևորում ուսումնառության շրջանում: Իսկ արհեստավարժ ուսուցիչների ավանդի ու ներդրման շնորհիվ երեխաները մշտապես մասնակցում են տարբեր ստուգատեսների և մրցույթների՝ արձանագրելով բազում հաջողություններ. «Հայ երեխաները մեծ էներգիա և մասնագիտական ներուժ ունեն, ինչի մասին վկայում են աշխարհի տարբեր բեմերում նրանց գրանցած հաջողությունները: Ապրելով Եվրոպայի և Ասիայի հատման կետում՝ մենք կանգնած ենք մշակութային խաչմերուկի վրա, իսկ մշակութային ազդեցությունը կարող է նպաստել խաղաղության խաչմերուկի ձևավորմանը»:

Անվանի դաշնակահար Հենրի Զիգֆրիդսոնը, անդրադառնալով այս օրերին իր կողմից անցկացվող վարպետության դասերին, նշել է, որ շատ բարձր է գնահատում երեխաների մասնակցությունը դասերին, նրանց կարողություններն ու ակտիվությունը. «Անգամ ամենակրտսեր մասնակիցները մեծ ներուժ և տաղանդ ունեն: Երեխաները դասերի ընթացում շատ ճկուն են և աշխատանքային պրոցեսներում իմ բոլոր ցուցումներին և դիտարկումներին արձագանքում են մեծ արագությամբ: Արվեստը հոգու սնունդն է. այն հնարավորություն է տալիս աշխարհում տարածել ամենաբարի զգացումները»:

Վարպետության դասի ավարտին՝ նոյեմբերի 9-ին, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դահլիճում այս ծրագրի սաները հանդես կգան համերգային ծրագրով:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին