Գոնե մի որդի ունենայի․ պատերազմում ամուսնուն կորցրած 26-ամյա Անիի միակ սփոփանքը Եռաբլուր այցելությունն է
copy image url

Գոնե մի որդի ունենայի․ պատերազմում ամուսնուն կորցրած 26-ամյա Անիի միակ սփոփանքը Եռաբլուր այցելությունն է

Ներքին 1 տարի առաջ - 12:30 07-11-2023
«Կյանքիս գույները կորել են 3 տարի առաջ, բայց ամենամեծ ցավը պարզվեց դեռ պիտի զգամ․․․ դա հայրենիքիս կորուստն էր, իմ սիրած տղամարդու թափած արյան կորուստը, իմ տառապանքների անդառնալի կորուստը»,- Oragir․News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Անի Զաքարյանը։



Անին 2015-ին է ծանոթացել իր ապագա ամուսնու հետ։ Համատեղ ամուսնական կյանքը տևել է ընդամենը 1 ամիս։


​​​​​​

«2020-ի օգոստոսի 23 տեղի է ունեցել երկուսիս համար այդքան սպասված հարսանիքը։ Չհասցրեցինք նույնիսկ մեր մեղրամիսը վայելել․․․Ամուսինս զինվորական էր։ Երբ պատերազմը սկսվեց, նա առաջնագծում էր՝ սկզբից Վարանդայում էր, այնուհետև՝ տեղափոխեցին Մարտունի, որտեղ էլ նոյեմբերի 4-ին զոհվեց հերոսի մահով։ Չնայած կարճ համատեղ կյանքին, Անին մի յուրահատուկ սիրով է պատմում ամուսնու մասին։ Անին այն «երջանիկներից է», ով այսօր հնարավորություն ունի այցելել ամուսնու շիրմին։



«Ամուսինս ամփոփված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ 9 ամիսների ընթացքում չի եղել մի օր, որ մտովի չայցելեմ նրա շիրմին, չպատմեմ մեր չիրականացված երազանքերի մասին։ Այսօր գոնե այդ հնարավորությունն ունեմ»,- ասում է Անին։

Հուշերն ու համեմատությունները սիրած տղամարդու հետ հանգիստ չեն տալիս Անիին։ Այրիացած կինն ընդամենը 26 տարեկան է, ով Եռաբլուր այցելությունն իր միակ սփոփանքն է համարում այս կյանքում․․․ «Գոնե մի որդի ունենայի»,- ասում է նա։

Ամենից շատ դիտված