Ներքին 2 տարի առաջ - 09:22 07-11-2023

Այն կուտը, որ տալիս է իշխանությունը, հասարակության մի ստվար զանգված մեծ հաճույքով ուտում է

Երևանում մեկնարկել են Ամանորին ընդառաջ նախապատրաստական աշխատանքները։ Երկրորդ տարին անընդմեջ Երևանում Նոր տարվան նախապատրաստվում են սովորականից շուտ՝ Եվրոպական ոճով։

Կարծես թե երկրում ամեն ինչ հիանալի է, իսկ Կառավարության այս պահի միակ մտահոգությունն Ամանորյա տոնածառն ու զարդարանքներն են։ Հայաստանի ներկայիս իշխանություններն այս ամենն անում են ժողովրդի ուշադրությունը ստեղծված իրավիճակից ցրելու համար։

Oragir.News-ի հետ զրույցում հարցը մեկնաբանել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը․ «Մեր պատմության ավելի խորը դեպրեսիայի տարիներին Նիկոլ Փաշինյանը չէր հրաժարվում այդ միջոցառումներից։ Այս առումով՝ այն որ նման միջոցառումների պետք է պատրաստվեին, ես դրանում կասկած չունեի։

Այս իշխանության ընդանուր կոնցեպտի մեջ մտնում է ամեն ինչը, բոլոր պրոբլեմները, այսպես ասած, ջրել քեֆ-ուրախություններով, նման տիպի միջոցառումներով ցույց տալ, որ կյանքը շարունակվում է, ինչ եղել, չի եղել մոռացեք, ամեն ինչ նորմալ է, պարեք, ուրախացեք։ Ես չեմ ասում մի տոնեք, շատ ավելի անարժան տոներ են տոնել, արհեստական բնույթի տոներ՝ քաղաքացու տոն, չգիտեմ ինչի տոն»։

Վիգեն Հակոբյանը չի զարմանում ՀՀ իշխանության նման գործելաոճից․ «Ամեն ինչ իրենց ոճի մեջ է՝ պետք է փորձել փառատոններով, տարբեր տոներով, տարբեր երգ ու պարով, քեֆ-ուրախություններով մարդկանց շարունակել պահել թմբիր մեջ, որպեսզի մարդիկ փորձեն իբր փախնեն իրականությունից, չտեսնեն բացասականը, ինքնախաբեությամբ զբաղվեն, որ տպավորություն լինի, որ եթե նրանք չեն տեսնում այս ամեն ինչը կամ չեն ուզում տեսնել, ապա դա գոյություն չունի։ Ես կարծում եմ՝ այն կուտը, որ տալիս է իշխանությունը, հասարակության մի ստվար զանգված մեծ հաճույթով ուտում է»։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել