Ներքին 2 տարի առաջ - 18:10 06-11-2023

097 կոդով հեռախոսահամարների բաժանորդները խնդիրների դեպքում կարող են զանգահարել 100 կարճ հեռախոսահամարին

Թեև հայտարարություն էր եղել, որ 097 կոդով հեռախոսահամարները 6 ամիս պետք է ունենան անվճար րոպեներ ու ինտերնետ, սակայն բազմաթիվ արցախցիներ դիմել են Oragir.News-ին, նշել որ հաղորդագրություն են ստացել, որ րոպեններն ավարտվել են։

Oragir.News-ը գրավոր հարցում էր ուղարկել Team Telecom Armenia-ին։ Ստորև ներկայացնում ենք հարցման պատասխանները․

1․ Ի՞նչ փուլում է արցախցիների հեռախոսահամարների Team Telecom Armenia-ին կցելու գործընթացը։

Համաձայն տեղեկատվության, որն առկա է ընկերության կայքում, «Ղարաբաղ Տելեկոմի» բաժանորդները մինչև 30.11.2023 թ․ կարող են օգտվել «Բի ֆրի 097» սակագնային փաթեթից։ Մինչ այդ ժամկետը անհրաժեշտ է մոտենալ Team Telecom Armenia-ի մոտակա վաճառքի և ապասարկման կենտրոն, հաստատել անձնական տվյալները և միանալ «Բի ֆրի 2900 հատուկ» սակագնային փաթեթին։ Գործընթացն ընթանում է նախատեսված ժամկետների համաձայն։

2. Արցախյան հեռախոսահամարների քանի օգտատեր է արդեն Team Telecom Armenia-ի բաժանորդ և դեռ քանի հեռախոսահամար պետք է կցվի։

Տվյալները մշակման փուլում են և կարող են հրապարակային դառնալ գործընթացի ավարտից հետո։ Խնդրում ենք հետևել մեր պաշտոնական նորություններին։

3. Մինչև նոյեմբերի 30-ն արցախցիներին ժամանակ է տրվել նոր օպերատորին միանալու համար։ Ի՞նչ է լինելու այն հեռախոսահամարների հետ, որոնք չմիանան օպերատորին։

Նշված հարցի շուրջ որոշումը կկայացվի ընթացիկ ամսում և հասանելի կլինի ընկերության կայքում։

4. Հայտարարվել է, որ 097 կոդով հեռախոսահամարները 6 ամիս ունենալու են անվճար րոպեներ ու ինտերնետ, բայց Oragir.News-ին դիմած օգտատերն ասել է, որ իրեն հաղորդագրություն են ուղարկել, նշելով, որ հատկացված րոպեներն ավարտվել են։

Բաժանորդները կարող են ցանկացած պահի զանգահարել 100 հեռախոսահամարով և ստանալ բոլոր հարցերի պատասխանները։ Խնդրում ենք բաժանորդի թույլտվությունը ստանալուց հետո տրամադրել հեռախոսահամարը, որպեսզի կապ հաստատենք իր հետ։ Նշենք, որ 6 ամսվա ընթացքում բաժանորդները կարող են օգտվել «Բի ֆրի 2900 հատուկ» սակագնային փաթեթից։ Փաթեթի ներառումների մասին տեղեկությունը ևս հասանելի է Team Telecom Armenia-ի պաշտոնական կայքում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ