Մամուլ 2 տարի առաջ - 07:22 04-11-2023

ՔՊ նիստերը թեժ են անցնում. մանրամասներ փակ հանդիպումներից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՔՊ-ում ակտիվ խմորումներ են: Անցնող ողջ շաբաթ իշխող ուժը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նիստեր է արել՝ թե՛ վարչության, թե՛ նախաձեռնող խմբի: Իսկ մինչ այս ՔՊ-ում կուսակցական կյանքը կանգ էր առել, ու գրեթե մեկ ամիս նիստեր չէին եղել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ նիստերը թեժ են անցնում, հատկապես՝ հինգշաբթի օրը տեղի ունեցած նախաձեռնող խմբի նիստը, որի ժամանակ հավաքվել էր իշխանական վերնախավը՝ ե՛ւ պատգամավորները, ե՛ւ նախարարները՝ Արարատ Միրզոյանը, Անահիտ Ավանեսյանը, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ այլք: Այդ օրը քննարկվել են արտաքին քաղաքական հարցեր:

Նախ Նիկոլ Փաշինյանն է երկար ելույթ ունեցել ու խոսել սպասվող հանդիպումներից, Ադրբեջանի հետ բանակցություններից եւ հայ-թուրքական հարաբերություններից, այնուհետեւ ՔՊ-ականներն են հարցեր ուղղել Փաշինյանին:

Վարչության նեղ կազմով նիստերին ՔՊ-ականները քննարկել են բացառապես ներքաղաքական հարցեր:

Ավելի վաղ գրել էինք, որ ՔՊ-ականները մտադիր են պաշտոնանկ անել Ալավերդու ընդդիմադիր համայնքապետին, պատժել Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամներին. այս հարցը եւս քննարկվել է վարչության նիստերին:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը