Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 17:46 03-11-2023

Ադրբեջանում Արցախի քաղաքացի Մադաթ Բաբայանին 4 ամսով կալանավորել են

Ադրբեջանական դատարանը որոշել է 4 ամսով կալանավորել Մադաթ Բաբայանին։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի պետական անվտանգությունը նոյեմբերի 2-ին էր հայտարարել, որ Բաբայանին ձերբակալել է դեռևս սեպտեմբերին։

Այժմ հայտնում են, որ տղամարդը «մեղադրվում» է 5 հոդվածով, այդ թվում՝ ահաբեկչություն, բազմաթիվ անգամներ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերել և պահել, զինված խմբավորումների կազմակերպում։

Նրան մեղադրում են այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցելու համար։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Բաբայանն ընդունել է մեղքն ու մանրամասն տեղեկություններ ներկայացրել կատարվածի մասին:

Հիշեցնենք` «մեղադրանք» է ներկայացվել նաև Վագիֆ Խաչատրյանին, որին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին հուլիսի 29–ին։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին