Արտաքին 1 տարի առաջ - 18:25 01-07-2025

Բաքվի դատարանը չորս ամսով կալանավորել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ի ղեկավարին և գլխավոր խմբագրին

Բաքվի դատարանը չորս ամսով կալանավորել է «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին, հաղորդում է ԱՊԱ լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարել է Բաքվի «Սպուտնիկ Ադրբեջանի» գրասենյակում «գործողության» մասին: Մոսկվայի «Սպուտնիկ» գործակալությունը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ խմբագրության հետ կապ հաստատել չի ստացվել: Շենքի դիմաց կայանված էին Ադրբեջանի ՆԳՆ պարեկային մեքենաներ և սև միկրոավտոբուսներ՝ մգեցված ապակիներով:

Ավելի ուշ «Սպուտնիկ» գործակալությունը հայտնել է, որ Բաքվի անվտանգության ուժերը անհեթեթ մեղադրանքներով ձերբակալել են երկու ռուս լրագրողների՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին։

Ինչպես ճշտել է գործակալությունը, տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, աշխատակիցներին անհեթեթ մեղադրանքներ են առաջադրվել, թե իբր նրանք «ԱԴԾ գործակալներ» են։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը