Սպորտ 2 տարի առաջ - 21:46 02-11-2023

Հայաստանի հավաքականները պատրաստ են սամբոյի աշխարհի առաջնությանը. Ֆեդերացիայի նախագահ

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանի կարծիքով` ընտրանիները պատրաստ են օրեր անց Երևանում մեկնարկող աշխարհի առաջնությանը:

«Հայաստանի հավաքականները պատրաստ են սամբոյի աշխարհի առաջնությանը: Ընդհանուր առմամբ մասնակցելու ենք 21 մարզիկով: Մասնակից մարզիկներն անվանի են` աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ ու մրցանակակիրներ: Վստահ եմ, որ արդյունքներն էլ դրական են լինելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Հայրապետյանը:

Անդրադառնալով կազմակերպչական աշխատանքներին` ֆեդերացիայի նախագահը շեշտեց, որ ամեն ինչ գրեթե պատրաստ է, մարզահամերգային համալիրը նույնպես պատրաստ է ընդունելու սամբոյի տարվա ամենակարևոր մրցաշարը:

«Շնորհակալ եմ կառավարության, գերատեսչական մարմիններին, մեզ թիկունք լինելու համար: Լիահույս եմ, որ մարզահամերգային համալիրը լեցուն կլինի մրցումների օրերին: Մեր նպատակն այս առաջնությունում հաղթելն է»,-ասաց նա:

Սամբոյի մեծահասակների աշխարհի 2023 թվականի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 10-12-ը, Երևանում։ Մինչ այս առաջնությանը մասնակից երկրների հայտերը գերազանցել են 70-ը: Երևանյան մրցաշարին կմասնակցեն 500-ից ավել մարզիկներ, իսկ ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 2500-ը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ