Ուղիղ եթեր
Սպորտ Ներքին 4 տարի առաջ - 19:06 24-08-2021

Սամբոյի ֆեդերացիայի նախագահի համար իր որդու չծառայելը Հայաստանի հաղթանակից թանկ է

Գյումրու Ավետիք Իսահակյանի անվան թիվ 26 դպրոցի, 12-րդ դասարանի աշակերտ է Հայաստանի սամբոյի պատանիների առաջնության բացարձակ չեմպիոն Աշիկ Անդրեյանը: 10 տարեկան էր Աշիկը, երբ հայրը նրան տարավ Հայաստանի մարզական միության դպրոց: Իր ընտրած մարզաձևում ցուցաբերած համառության,աշխատասիրության ու սիրո շնորհիվ էլ մարզիկի կյանքում սկսվեցին հաջողություններն ու հաղթանակները:

Հանրակրթական դպրոցում գերազանց առաջադիմությամբ սովորող Աշիկը Հայաստանի Հանրապետության 2019թ., 2021թ.-ի դեռահասների մրցաշարի՝ սամբո սպորտաձևի հաղթողն է, 2019 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնը, 2-րդ կարգի մրցանակակիրը, ինչպես նաև հանրապետական և միջազգային բազմաթիվ այլ մրցաշարերի հաղթողը և մրցանակակիրը:

Հաղթանակները կշարունակվեին թվարկվել, եթե Հայաստանի սամբոյի ֆեդերացիայում տիրող անհասկանալի ու տարօրինակ մթնոլորտը չխանգարեր մարզիկի մասնակցությունը հետագա կայանալիք մրցաշարերին:

Աշիկ Անդրեյանը, ով 2021 թվականի փետրվարի 27-28-ը Երևանում մասնակցել է սամբոյի պատանիների առաջնությանը և 58 կգ քաշային կարգում իր բոլոր մրցակիցների նկատմամբ բացարձակ առավելությամբ գրանցել հաղթանակ, դարձավ Հայաստանի առաջնության բացարձակ չեմպիոն:

Մեզ հետ զրույցում մարզիկի հայրը՝ Արմեն Անդրեյանը, պատմեց, որ որդին, ով ՀՀ պատանիների առաջնության գործող չեմպիոն է, ոչ միայն չգնահատվեց Սամբոյի ֆեդերացիայի կողմից, այլև արժանացավ ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանի խտրական վերաբերմունքին: Մարզիկը չընդգրկվեց սամբոյի հավաքականի կազմում և չմեկնեց մասնակցելու 2021թ.-ի Եվրոպայի պատանիների առաջնությանը:

Հայրը նշեց, որ իրենք տեղեկացվել էին Եվրոպա մեկնելու համար երկու օրվա ընթացքում 1300 ԱՄՆ դոլարի վճարման մասին: Իրենք պատրաստ են եղել վճարել, և որի մասին տեղյակ են պահել ֆեդերացիայի նախագահին: Հոր խոսքով, Մ. Հայրապետյանը, վերոնշյալ հարցը հետաձգելով ու հստակ պատասխան չտալով, Աշիկի փոխարեն՝ 58 կգ քաշային կարգով Եվրոպայի առաջնությանը ուղարկել է իր որդուն՝ Լևոն Հայրապետյանին: Այն պարագայում, որ վերջինս նույնիսկ չի էլ մասնակցել 2021թ.-ի սամբոյի Հայաստանի առաջնությանը:

Արմեն Անդրեյանի խոսքով, վերոնշյալ հանգամանքից կարելի է եզրակացնել, որ ֆեդերացիայի նախագահը միտումնավոր է իր տղային տարել Եվրոպայի առաջնությանը, որպեսզի հնարավորություն ունենա լուծելու որդու՝ ՀՀ բանակում չծառայելու հարցը:

Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսի 26-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացած սամբոյի Եվրոպայի պատանիների առաջնության ժամանակ Լևոն Հայրապետյանն անցկացրեց երկու գոտեմարտ, որոնցում միավորների բացարձակ տարբերությամբ կրեց պարտություն:

Արդյունքում՝ Հայաստանի հավաքականը թիմային ընդհանուր մեդալների հաշվարկով մեկ հորիզոնականով իր տեղը զիջեց Ադրբեջանի հավաքականին:

Աշիկ Անդրեյանի մարզիչ Նարեկ Սուքիասյանն իր կողմից հավելում է, որ կոպտագույն խախտում է՝ Եվրոպայի խաղերին չուղարկել ոչ տարվա չեմպիոնին, ոչ 2-րդ ու 3-րդ տեղեր զբաղեցրած մարզիկներին: Եվ եթե իր սանը մասնակցեր առաջնությանը, ապա անպայման հաղթանակած կվերադառնար հայրենիք:

Մեզ չհաջողվեց կապ հաստատել և պարզաբանում ստանալ ՀՀ սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանից:

Ի պատասխան մեր այն հարցին, թե ինչու է սույն թվականի հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը ՀՀ սամբոյի ֆեդերացիան ներկայացրել իր սեփական սամբոյի դպրոցի սան և ՀՀ սամբոյի պատանիների առաջնության 2-րդ մրցանակակիր Մարտին Բադալյանին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանն ասաց, որ դեռևս ոչինչ հստակեցված չէ, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նարինե Ղուկասյան

Օրագիր․news-ը պատրաստ է ներկայացնել նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահի տեսակետը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան