Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 16:55 02-11-2023

Ադրբեջանը Տիգրան Ասատրյանին, Սպիտակցի Հայկոյին և Անդիին մեղադրում է հեղինակային իրավունքի խախտման մեջ

Ադրբեջանի մտավոր սեփականության գործակալությունը հետաքննում է 1968 թվականին Ադրբեջանի ռադիոյի «Ոսկե ֆոնդում» ընդգրկված «Sənə qurban» երաժշտական ստեղծագործության «Գարուն» անվամբ Youtube-ում յուրացնելու և տարածելու փաստը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:

««Sənə qurban»-ը գրվել է բանաստեղծ Միքայիլ Մուշֆիգի խոսքերով և առաջին անգամ կատարել Զեյնաբ Խանլարովան 1968 թվականին։

Բոլոր արխիվային փաստաթղթերում նշվում է, որ «Sənə qurban» երգը պատկանում է ադրբեջանցի հեղինակներին։ Ադրբեջանի ժողովրդական արտիստ Զ.Խանլարովան այս երգը բազմիցս կատարել է արտասահմանյան հյուրախաղերի ժամանակ, այդ թվում՝ Հայաստանում, նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում։

Հայազգի կատարող Ա.Մադադյանը, յուրացնելով ադրբեջանցի կոմպոզիտոր Ալեքպեր Թաղիևի «Sənə qurban» երգը, փոխել է այն և կատարել «Գարուն» անունով։

Ավելի ուշ այս երգը հայերեն և «Գարուն» անունով կատարեցին հայ երգիչներ Տիգրան Ասատրյանը, Սպիտակչի Հայկոն, իրանա-ամերիկյան փոփ երգիչ Անդրանիկ Մադադյանը և այլք»,- ասված է ադրբեջանական գերատեսչության հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի